Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Տեղադրում ենք համակարգիչն անջատելու կոճակ Windows 8-ի էկրանին



Եթե արդեն օգտագործում եք Windows 8 օպերացիոն համակարգը, ապա նկատած կլինեք, որ այնտեղ չկա ոչ Start Menu, ոչ էլ այնտեղ գտնվող մնացած կոճակները: Windows 8-ում համակարգիչը անջատելու կամ ռեստարտ անելու համար պետք է մկնիկը տանել էկրանի վերևի անկյունը (կամ ներքևի), այնուհետև մկնիկը իջացնել ներքև, որից հետո սեղմել Settings և բացված էջում սեղմել անջատելու կոճակը: Համակարգիչն անջատելու համար բավականին երկար ու ձանձրալի գործընթաց է, այդպես չէ՞: 


Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է էկրանի վրա տեղադրել համակարգիչն անջատելու և ռեստարտ անելու կոճակ:

1. Էկրանի վրա աջ քլիք արեք և ընտրեք New->Shortcut


2. Բացված պատուհանում գրեք shutdown.exe /s /t 00
3. Սեղմեք Next, գրեք ցանկացած անուն և սեղմեք Finish:


Ծրագիրն արդեն պատրաստ է: Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել դրա վրա և համակարգիչը կանջատվի:  Ռեստարտի կոճակ ստեղծելու համար կրկնեք նույն գործողությունները, սակայն 2-րդ քայլում գրեք shutdown.exe /r /t 00:


Կոճակներն ավելի գեղեցիկ դարձնելու համար եկեք փոխենք դրանց նշանները: Դրա համար աջ քլիք արեք կոճակի վրա, ընտրեք Properties, որից հետո Change icon:


Վերջում նշեմ, որ այս մեթոդը աշխատում է նաև Windows օպերացիոն համակարգի մյուս տարբերակների վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
7 Comments

7 մեկնաբ.:

  1. Isk windows xp-i hamar senc in4vor ban ka??

    ReplyDelete
    Replies
    1. սա XP-ի համար էլ է աշխատում

      Delete
  2. inchic klini vor xax@ gcumem mi qani or xaxum em dranic heto chi bacum

    ReplyDelete
  3. Greluc u Next talus heto gruma "shutdown.exe/s/t 00 cannot be found" inch anem?

    ReplyDelete
    Replies
    1. պռաբելներով գրի shutdown.exe /s /t 00

      Delete
  4. vonc anenq vor komp@ qni sleep eli

    ReplyDelete
  5. vonc anenq vor komp@ qni sleep eli

    ReplyDelete