Արդեն վաճառվել է Windows 8 օպերացիոն համակարգի 100 միլիոն օրինակ

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը ս.թ. հունվարին տեղեկացրեց, որ արդեն վաճառվել է լիցենզավորված Windows 8 օպերացիոն համակարգի 60 միլիոն օրինակ: Այժմ ըստ Microsoft-ի վաճառվել է լիցենզավորված Windows 8-ի ավելի քան 100 միլիոն օրինակ, որը շատ մոտ է Windows 7 համակարգի աճի տեմպերին: Հիշեցնեմ, որ Windows 7-ի վաճառքը կես տարում նույնպես հատել էր 100 միլիոնի սահմանը: Սակայն Microsoft-ում չեն նշում, թե Windows 8-ի վաճառված օրինակներից քանի տոկոսն է կազմում անմիջական վաճառքը, և քանիսը՝ համակարգիչների հետ միասին վաճառքը: Այս տվյալների հետ միաժամանակ Microsoft-ում առաջին անգամ բաց խոսել են նաև Windows-ի հաջորդ տարբերակի մասին, որն ունի պայմանական Windows Blue անվանումը: Նշվում է, որ այդ տարբերակը հարմարեցված կլինի ավելի փոքր անկյունագծեր ունեցող սարքավորումների համար (7-8 դյույմ): Microsoft-ի մարկետինգի բաժնի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ նոր օպերացիոն համակարգում հաշվի է առնվել նաև բազմաթիվ օգտատերերի բողոքներն ու առաջարկությունները և այն կներառի մի շարք փոփոխություններ: Հավանաբար խոսքը գնում է նաև Start կոճակի վերադարձման և համակարգիչը միացնելուց միանգամից աշխատանքային սեղանի ցուցադրման մասին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն