Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես կարգավորել Ֆեյսբուքը, որպեսզի Ձեր անունը չօգտագործվի գովազդների մեջ

Ինչպես գիտեք Ֆեյսբուքում կա գովազդների մի տեսակ, որտեղ ցուցադրվում է գովազդվող էջը կամ ապրանքանիշը և դրա կողքին ցուցադրվում է Ձեր անունը: Օրինակ, եթե ես լայքել եմ Google-ի Ֆեյսբուքյան էջը,  ապա Google-ը կարող եք գովազդ տեղադրել Ֆեյսբուքում և իմ ընկերների հոսքում կերևա այդ գովազդը և կնշվի, որ ես լայքել եմ այդ էջը: Այսինքն ընկերությունները օգտագործում են Ֆեյսբուքի օգտատերերին՝ իրենց գովազդները այդ մարդկանց ընկերներին հասանելի դարձնելու համար: 


Կա մի պարզ հնարք, որի միջոցով կարող եք անջատել այս ֆունկցիան: Ֆեյսբուքում կան գաղտնիության մի շարք կարգավորումներ, որոնց մեջ կա նաև ձեր հավանած էջերի մասին տվյալների հասանելիության կարգավորում:

1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:
2.Սեղմեք վերևում գտնվող մատիտի վրա և  ընտրեք վերջին տարբերակը (Edit Privacy):


3.Interest և Other բաժինների համար ընտրեք Only Me կարգավորումը: Եթե ցանկանում եք, կարող եք նաև մյուսների համար նույնպես ընտրել այդ տարբերակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն