Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես հեշտ համեմատել խաղերի նվազագույն պարամետրերը համակարգչի պարամետրերի հետ

Հաճախ պատահում են դեպքեր, երբ համակարգչի վրա տեղադրում եք որևէ խաղ, սակայն այն բացելուց հետո հայտնաբերում եք, որ տվյալ տվյալ խաղը համատեղելի չի Ձեր համակարգչի պարամետրերի հետ (օր. օպերատիվ հիշողություն կամ պրոցեսորի հզորություն): Հատուկ այդ նպատակով ստեղծվել է մի կայք, որի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում ստուգել տվյալ խաղի համատեղելիությունը ձեր համակարգչի վրա: Այս ծառայության միակ թերությունն այն է, որ այն աշխատեցնելու համար անհրաժեշտ է դիտարկչի վրա տեղադրել Java հավելվածը:

1. Java-ն տեղադրելուց հետո բացեք այս կայքը:
2. Համապատասխան դաշտում գրեք խաղի անունը:
3. Սեղմեք Can You Run It կոճակը:
4. Սեղմեք Begin Detection կոճակը:


5. Java ծրագրին տվեք աշխատելու թույլատվություն և սպասեք:



Համակարգչի պարամետրերը ստուգելուց հետո ծրագիրը կցուցադրի բացասական կամ դրական պատասխան:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն