«Яндекс.Диск»-ում հնարավոր է ձեռք բերել հավելյալ ծավալ գումարի դիմաց

Ամսաթիվ
Ռուսական «Яндекс.Диск» ծառայությունն իր օգտատերերին առաջարկում է հավելյալ ամպային ծավալ գումարի դիմաց: Այժմ 10 ԳԲ լրացուցիչ ծավալն արժի ամսական 30 ռուբլի, 100 ԳԲ ծավալը՝ 150 ռուբլի, 1 Տեռաբայթ ծավալը՝ 900 ռուբլի: Երկարաժամկետ բաժանորդագրվելու դեպքում նախատեսված են զեղչեր. եթե բաժանորդագրվեք մի տարով, ապա 10 ԳԲ ծավալի դեպքում պետք է վճարեք 300 ռուբլի, 100 ԳԲ ծավալի դեպքում՝ 1500 ռուբլի, իսկ 1 Տեռաբայթ ծավալի դեպքում՝ 9000 ռուբլի:

«Яндекс.Диск»  ծառայությունը մեկնարկել է 2012 ապրիլին: Ծառայությունը հնարավորություն է տալիս վիրտուալ տարածքում պահպանել անձնական փաստաթղթեր, երգեր, լուսանկարներ և այլ ֆայլեր: «Яндекс.Диск»-ում անվճար հնարավոր է ունենալ բավականին շատ վիրտուալ ծավալ: Օրինակ ես արդեն ունեմ 45 Գբ ծավալ: Հիշեցնեմ, որ մնացած ամպային ծառայությունները (Dropbox, Google Drive, Microsoft SkyDrive և այլն) նույնպես  գումարի դիմաց առաջարկում են հավելյալ ծավալներ: 


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն