Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային նամակները կարդալու դեպքում ստանալ տեղեկացնումներ


Մեր օրերում բազմաթիվ սոցիալական ցանցերի առկայության պայմաններում մարդիկ դեռ շարունակում են օգտվել էլեկտրոնային փոստերից և դրանք առայժմ հանդիսանում են պաշտոնական կապ հաստատելու հիմնական միջոցներից մեկը: Սակայն ի տարբերություն սոցիալական ցանցերի (օր. Ֆեյսբուք), էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում չենք կարող տեսնել, թե արդյոք հասցեատերը կարդացել է ուղարկված նամակը: Այդ բացթողումը վերացնելու համար ստեղծվել են հավելյալ ծրագրեր, որոնցից մեկն է Bananatag-ը: Այն Chrome/FireFox դիտարկիչների ու փոստային ծրագրերի համար նախատեսված հավելված է, որը տեղադրելուց հետո հայտնվում է նոր ֆունկցիա, որը նամակը ուղարկելուց բացի նաև հետևում է դրա հետագա ընթացքին և հասցեատիրոջ կողմից նամակը կարդալու դեպքում տալիս է համապատասխան տեղեկացում նամակ ուղարկողին:



Դա տեղի է ունենում շնորհիվ այն փաստի, որ հավելվածը նամակի մեջ տեղադրում է 1x1 չափսի թափանցիկ լուսանկար, որը հասցեատիրոջ կողմից տեսնելու դեպքում հավելվածը հասկանում է, որ ուղարկած նամակը կարդացվել է: Հետաքրքիր մտահաղացում է, սակայն այս հնարքը ունի մեկ թերություն. ոչ բոլոր դեպքերում են նամակի մեջի լուսանկարները ցուցադրվում (հիմնականում պահանջվում է նամակ ստացողի կողմից լուսանկարների ցուցադրման հաստատում):

Ինչպես օգտվել
1.Այցելեք այստեղ և գրանցվեք:
2.Տեղադրեք հավելվածը Chrome-ի, Firefox-ի կամ Outlook-ի վրա: Ընդ որում Chrome և Firefox-ի համար նախատեսված հավելվածը աշխատում է միայն Gmail-ի վրա:
3.Բացեք էլ. փոստը և կապեք Bananatag-ը Ձեր հաշվին:
4.Նամակ ուղարկելուց կտեսնեք ավելացված նոր պարամետրերը, որոնց միջոցով կարող եք հետևել նամակի հետագա ընթացքին:
5.Ուղարկված նամակը հասցեատիրոջ կողմից կարդալու դեպքում կստանաք ծանուցումներ էլ. փոստի վրա: Կարող եք նաև այցելել այստեղ և տեսնել մանրամասն վիճակագրական տվյալներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն