Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Dropbox-ի հետ աշխատելու ծրագիր Symbian հեռախոսների համար

Nokia  ընկերության հին հեռախոսներիում տեղադրված Symbian համակարգը այժմ վերացման եզրին է: Չնայած այս հանգամանքին, հին սմարթֆոնների վրա նույնպես կարելի է տեղադրել օգտակար ծրագրեր ու օգտվել ժամանակակից ծառայություններից: Վերջերս մենք տեսանք, թե ինչպես Symbian համակարգով աշխատող հեռախոսները դարձնել Wi-Fi մոդեմ և տարածել ինտերնետ: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես Symbian համակարգում օգտվել Dropbox ծառայությունից: Իհարկե Dropbox-ը պաշտոնական հավելված չունի Symbian-ի համար, սակայն open source ծրագրեր մշակողները լրացրել են այդ բացը: 


Droper ծրագիր թույլ է տալիս լիարժեք օգտվել Dropbox-ի ծառայություններից Symbian համակարգում: Այս ծրագիրը տեղադրելուց հետո կարող եք ցանկացած ֆայլ տեղադրել բջջային հեռախոսի Dropbox-ի մեջ և այն վայրկյաններ անց տեսնել համակարգչի կամ պլանշետի Dropbox-ի մեջ կամ հակառակը: Անհրաժեշտ է ընդամենը ծրագիրը տեղադրել (install) հեռախոսի մեջ և կապել այն Dropbox-ի Ձեր հաշվին:

(S60v5 և Symbian^3 -ի համար կարիք չկա ներբեռնել QT)

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն