Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Motorola-ն ներկայացրեց Moto X սմարթֆոնը

Դեռևս Moto X սմարթֆոնի պաշտոնական ներկայացումից օրեր առաջ արդեն հայտնի էին այս հեռախոսի մասին մի շարք տվյալներ: Ինչպես նախագծողներն են ասում՝ Moto X սմարթֆոն ստեղծվել Google-ի ազդեցության տակ: Այս սմարթֆոնով Motorola ընկերությունը փորձում է մրցակցել ժամանակակից հզոր սմարթֆոնների հետ: Moto X սմարֆոն պատվիրելով հաճախորդները կարող են ընտրել 18 տարբեր երանգներ ունեցող կափարիչներից որև մեկը, սպիտակ կամ սև դիմացի վահանակ, ինչպես նաև կողքի կոճակների 7 գույներ: Ապագայում Motorola-ն խոստանում է նույնիսկ թողարկել փայտյա կափարիչ: Moto X սմարթֆոնի գույներն ու կափարիչի մատերիալը հնարավոր է ընտրել MotoMaker գործիքով: Գույների ընտրությունը հասանելի է միայն ամերիկյան AT&T օպերատորի օգտատերերին, իսկ մնացածների համար հասանելի են միայն սպիտակ և սև կորպուսները:

Moto X սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը նույնպես ապշեցնում են: Այն աշխատում է X8 Mobile Computing System համակարգով, որը բաղկացած է 2 միջուկանի 1.7Ghz Snapdragon S4 Pro պրոցեսորով, 4 միջուկանի Adreno 320 գրաֆիկայով և 2 Motorola պրոցեսորներով, որոնք պատասխանատու են ձայնի և ժեստերի ճանաչման համար: Moto X-ն ունի 4.7 դյույմանոց AMOLED էկրան, որն ապահովում է 1280x720 պիկսելների թողունակություն: Սմարֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, որը առավել քան բավարար է սմարֆոնի աշխատանքի համար: Moto X-ի ներքին հիշողությունը 16 Գբ է (AT &T օպերատորի բաժանորդների համար կա նաև 32 Gb-ով տարբերակ): Հեռախոսի հիշողությունը հնարավոր չի ավելացնել MicroSD քարտի միջոցով: Motorola-ն առաջարկում է այդ բացթողումը լրացնել 2 տարով անվճար տրվող Google Drive-ի 50 GB ազատ ծավալով: 


Moto X-ի հիմնական տեսախցիկը 10 մեգապիկսել է, որն ունակ է ձայնագրել տեսահոլովակներ 1080p որակով: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 2 մեգապիկսել է: Չնայած այն հանգամանքին, որը Moto X սմարֆոնը ստեղծվել է Motorola ընկերության կողմից, որն էլ իր հերթին պատկանում է Google-ին, այնուամենայնիվ սմարթֆոնի մեջ տեղադրված է Android 4.2.2 տարբերակը, այլ ոչ թե 4.3:  



Բջջային օպերատորների միջոցով վաճառելու դեպքում Moto X սմարթֆոնը կարժենա 199$: 32 Գբ տարբեկաը այս դեպքում կարժենա 249$: Սմարթֆոնը հասանելի կլինի նաև առանց օպերատորների հետ պայմանագրի, սակայն այս դեպքում Nexus սմարֆոներրի հետ համեմատած Moto X-ի գինն այդքան էլ էժան չի լինի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն