Facebook-ի նախկին տեխնիկական տնօրենը ստեղծել է անսովոր տեքստային խմբագրիչ iOS և Android համակարգերի համար

Ամսաթիվ
Քանի դեռ Microsoft-ը հետաձգում է iOS համակարգի համար օֆիսային փաթեթի թողարկումը,նրա մրցակիցներն ակտիվորեն լրացնում են այդ բացը: iOS համակարգի համար գոյություն ունեն բազմաթիվ տեքստային խմբագրիչներ (օր. iWork, Byword, iA Writer և MS Office-ի ֆայլերի հետ աշխատող այլ ծրագրեր): Սակայն այս բազմազանության ֆոնի վրա առանձնանում է վերջերս թողարկված Quip խմբագրիչը, որը ստեղծվել է Facebook-ի տեխնիկական գծով նախկին տնօրեն Բրետ Թեյլորի կողմից: Այս արտասովոր խմբագրիչն առանձնանում է ինչպես արտաքին դիզայնով, այնպես էլ ներքին ֆունկցիոնալությամբ: Այս ունիվերսալ ծրագիրը ավտոմատ ադապտացնում է փաստաթղթի կառուցվածքը  սարքի էկրանի չափսերին համապատասխան (iPhone կամ iPad): Օրինակ, փաստաթղթի մեջ լուսանկարի առկայության դեպքում iPhone սարքերի վրա այն ցուցադրվում է տեքստի վերևի կամ ներքևի հատվածում, իսկ iPad-ի դեպքում ակտիվանում է լուսանկարի և տեքստի ավտոմատ համադրումը:



Ծրագրի երկրորդ առավելությունը դա փաստաթղթի վրա մի քանի մարդկանցով միաժամանակ աշխատելու հնարավորությունն է: Այսինքն նույն փաստաթուղը կարող են խմբագրել միանգամից մի քանի հոգի: Յուրաքանչյուրի կողմից փաստաթուղթը խմբագրելուց հետո ծրագրում ցուցադրվում է, թե ով ինչ փոփոխություն է արել: Առկա է նաև օնլայն չաթ, որի շնորհիվ փաստաթղթի վրա աշխատողները կարող են հաղորդակցվել: 



Android համակարգի համար վերջնական տարբերակ առայժմ չկա, սակայն կարող եք փորձել փորձնական տարբերակը: Եթե չունեք Android կամ iOS համակարգերով աշխատող սարքեր, ապա կարող եք օգտվել նաև ծրագրի վեբ տարբերակից:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. Armen jan vor xndrem kases hnaravorutyun ka dzerq berel anvchar .net .com .am .org domenneric vorerve mek@. naxapes shnorhakalutyun

    ReplyDelete