Vkontakte կայքի հիմնադիրը ստեղծել է WhatsApp մեսենջերի նման ծրագիր iPhone հեռախոսների համար

Ամսաթիվ

App store-ում հայնտվել է մի նոր մեսենջեր, որն արտաքնապես ու ֆունկցիոնալ առումով շատ նման է հայտնի WhatsApp ծրագրին: Ծրագիրը ստեղծվել է ամերիկյան Digital Fortress ընկերությանը: Իսկ գիտեք, թե ու՞մ է պատկանում այդ ընկերությունը: Փորձեք գուշակել մի հուշումից. այդ մարդը ստեղծել Facebook կայքի կրկնօրինակը: Իհարկե խոսքը գնում է Vkontakte կայքի հիմնադիր Պավել Դուրովի մասին, ով այս անգամ կրկնօրինակել է WhatsApp մեսենջերը: Նոր մեսենջերը կոչվում է Telegram: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ չի գրանցվել: Պետք է ընդամենը գրել հեռախոսի համար: Ծրագիրը պահպանում է խոսակցությունների արխիվը ամպային սերվերներում, թույլ է տալիս ինտերնետից ներբեռնել և ուղարկել մինչև 1ԳԲ ծավալ ունեցող լուսանկարներ Bing որոնողական համակարգի շնորհիվ: Միանգամից չաթին կարող են մասնակցել առավելագույնը 100 օգտատերեր: 



Նշվում է նաև, որ այս ծրագիրը WhatsApp-ից մի քանի անգամ արագ է  աշխատում: Ծրագրի աշխատանքի հիմքում ընկած է iOS համակարգի համար նախատեսված MTProto արձանագրությունը, որը ստեղծել է Պավել Դուրովի եղբայրը: Ըստ Դուրովի խոսքերի, այս մեսենջերը պետք է օրինակ հանդիսանա Durov`s Android Challenge մրցույթի մասնակիցների համար: Telegram ծրագիրը iPhone հեռախոսների համար կարող եք ներբեռնել App Store-ից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն