Բարձրանալ վերև
Փնտրվում է...

16-ամյա հայ ծրագրավորողի կողմից ստեղծվել է հասարակական տրանսպորտի էլեկտրոնային ուղեցույց




Այսօր կանդրադառնանք 16-ամյա Արթուր Տեր-Գրիգորյանի կողմից ստեղծված կայքին, որն առժմ գտնվում է փորձնական տարբերակում: Կայքի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում տեղեկանալ Երևան քաղաքի հասարակական տրասնպորտային միջոցների երթուղիների ու համարների մասին: Որոնում կատարելու համար անհրաժեշտ է ընդամենը գրել փողոցի անունը կամ երթուղու համարը: Փողոցի գրելու փոխարեն կարող եք նաև ընտրել ցանկից՝ երկու անգամ քլիք անելով որոման դաշտի վրա: Այնուհետև փնտրել կոճակը սեղմելով կտեսնեք բոլոր հասարակական տրանսպորտների համարներն ու երթուղիները, որոնք բավարարում են ձեր որոնման պարամետրերին: Առաջիկայում Արթուրը նախատեսում է ավելացնել նոր ֆունկցիաներ ու պարբերաբար թարմացնել կայքի տվյալների բազան: Դե ինչ, այցելեք կայքը և այս գրառման մեկնաբանություններում գրեք, թե ինչ առաջարկներ ու կարծիքներ ունեք այդ կայքի մասին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն