WhatsApp ծրագիրն արդեն ունի 300 միլիոն ակտիվ օգտատերեր ու ձայնային հաղորդագրությունների հնարավորություն

Ամսաթիվ

Հայտնի բազմապլատֆորմային մեսենջեր WhatsApp-ը նվաճեց ևս մեկ բարձունք: Այս ծառայության ամսական օգտատերերի քանակը հատեց 300 միլիոնի սահմանը: Ըստ ծրագրի նախագծողի խոսքերի օգտատերերը WhatsApp-ով օրական ուղարկում են ավելի քան 31 միլիարդ նամակներ, որոնցից 325 միլիոնը պարունակում են լուսանկարներ:  Հիշեցնեմ, որ WhatsApp-ը համատեղելի է Android, iOS, Windows Phone, BlackBerry և Symbian համակարգերի համար: Ծրագրի նոր տարբերակում ավելացել է նաև նոր ֆունկցիա, որը օգտատերերին թույլ է տալիս ակնթարթորեն փոխանակվել ձայնային հաղորդագրություններով: 


Այս ֆունկցիան աշխատելու է Push-to-talk եղանակով: Այսինքն, սեղմելով համապատասխան կոճակը, օգտատերերը կարող են անմիջապես ծրագրի մեջ ձայնագրել ձայնային նամակները և իրական ժամանակում ուղարկել իրենց ընկերներին: Ձայնային հաղորդագրություն ուղարկելուց հետո ուղարկողը կարող է միկրոֆոնի նշանի գույնից իմանալ, որ հասցեատերը լսել է հաղորդագրությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն