Ավտոմեքենա վարելու եռաչափ սիմուլյատոր Երևանի և այլ քաղաքների քարտեզների վրա

Ամսաթիվ


Թարմացված
Google-ը դադարեցրել է Google Earth API-ի սպասարկումը, այդ պատճառով այս խաղն այժմ չի աշխատում: Կարող եք փորձել այս սիմուլյատորի 2D տարբերակը:
-------------------

Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ մի հետաքրքիր խաղի, որն իրենից ներկայացնում էր Google-ի քարտեզների վրա մեքենա վարելու սիմուլյատոր: Այսինքն կարող էիք ընտրել ցանկացած երկիր և մեքենա վարել այդ երկրի տարածքում: Այն ժամանակ խաղի տեսախցիկը տեղադրված էր վերևում և խաղն այդքան էլ իրական չէր թվում: Այժմ այդ սիմուլյատորի ստեղծողները որոշել են զարգացնել այդ նախագիծը և այս անգամ ստեղծել են նույն սիմուլյատորը եռաչափ քարտեզի վրա: Այսինքն այժմ հնարավոր է երթևեկելու ընթացքում տեսնել եռափաչ շենքեր ու փողոցներ: Նույնիսկ կարող եք անցնել կամուրջների վրայով կամ տակով: 


Քանի որ խաղի հիմքում ընկած են Google-ի քարտեզները, որոնք շատ մեծ տեմպերով թարմացվում ու լավացվում են, ապա կարելի է ենթադրել, որ այս նախագիծը հետագայում կարող է դառնալ գերազանց ավտոսիմուլյատոր: Խաղը կառավարվում է հետևյալ կոճակներով՝



Խաղալու համար սեղմեք այստեղ: Ավտոմեքենան վարելու վայրը փոխելու համար խաղի պատուհանի ներքևի հատվածում գրեք քաղաքի կամ տեղամասի անունը: Խաղալու համար պարտադիր է դիտարկչի վրա ունենալ տեղադրված Google Earth plugin:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն