Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Windows 8.1 համակարգն իր մեջ կներառի նաև Skype ծրագիրը


Դեռ այն ժամանակ, երբ Microsoft-ը պաշտոնապես հայտարարեց Messenger ծառայության փակման մասին, պարզ դարձավ, որ Skype-ը հանդիսանալու է Windows օպերացիոն համակարգի մեջ ներառվող կոմպոնետներից մեկը: Այսպիսով մի քանի շաբաթից թողարկվող Windows 8.1 օպերացիոն համակարգն իր մեջ կներառի նաև Skype ծրագիրը: Այսինքն Windows 8.1 համակարգը տեղադրելուց հետո ավտոմատ կտեղադրվի Skype ծրագրի մետրո տարբերակը: Եթե նախընտրում եք օգտագործել Skype-ի սովորական տարբերակը, ապա ստիպված կլինեք այն ինքներդ ներբեռնել: Microsoft-ի այս որոշումը մրցակից այլ ընկերությունների կողմից դեռ չի քննադատվել, սակայն կարծում եմ ապագայում բողոքողներ կլինեն: Հիշեցնեմ, որ Windows-ի նախորդ տարբերակներում ավտոմատ ներառված Windows Media Player և Internet Explorer ծրագրերի պատճառով Microsoft-ը բազմաթիվ անգամ ներքաշվել է դատական գործերում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն