Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2013

Ամսաթիվ

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2013» զեկույցում ներկայացված են 2013թ.-ի հունիս-օգոստոս ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հաշվետվությունը կազմվել է circle.am և b24.am կայքերի կողմից: Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ

Հունիս - 1. Beeline` 42.89% (մայիսի համեմատ՝ -0.53 տոկ. կետ), 2. Ucom` 19.92% (+0.33 տոկ. կետ), 3. Orange` 15.03% (-0.46 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.10% (-0.19 տոկ. կետ), 5. Rostelecom` 4.27% (+0.04 տոկ. կետ), 6. ADC` 2.97% (+0.45 տոկ. կետ), 7. Arminco` 1.42% (+0.17 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 1.07% (+0.25 տոկ. կետ), 9. YPI` 0.52%, 10. Bionet` 0.48% (+0.01 տոկ. կետ):

Հուլիս - 1. Beeline` 43.24% (հունիսի համեմատ՝ +0.35 տոկ. կետ), 2. Ucom` 20.58% (+0.66 տոկ. կետ), 3. Orange` 14.86% (-0.17 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.70% (-0.40% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.19% (-0.08 տոկ. կետ), 6. ADC` 2.66% (-0.31 տոկ. կետ), 7. Arminco` 1.32% (-0.10 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.88% (-0.19 տոկ. կետ), 9. YPI` 0.64% (+0.12 տոկ. կետ), 10. Bionet` 0.49% (+0.01 տոկ. կետ):

Օգոստոս - 1. Beeline` 43.78% (հուլիսի համեմատ՝ +0.54 տոկ. կետ), 2. Ucom` 20.49% (-0.09 տոկ. կետ), 3. Orange` 14.64% (-0.22 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.02% (+0.32% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.30% (+0.11 տոկ. կետ), 6. ADC` 2.30% (-0.36 տոկ. կետ), 7. Arminco` 1.21% (-0.11 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.90% (+0.02 տոկ. կետ), 9. YPI` 0.61% (-0.03 տոկ. կետ), 10. Bionet` 0.48% (-0.01 տոկ. կետ):

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

1. Beeline - առաջատարի ցուցանիշը հունիս-օգոստոս ամիսներին աճել է 0.36 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է կրճատում 4.36 տոկոսային կետով կամ 9.05%-ով:

2. Ucom - 2013թ.-ի մայիսի համեմատ գրանցվել է աճ` 0.9 տոկոսային կետով: Վերջին տարում աճը կազմել է 6.7 տոկոսային կետ կամ 48.58%:

3. Orange - ամռանը արձանագրվել է ցուցանիշի անկում 0.85 տոկոսային կետով: Անցյալ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է կրճատում` 2.74 տոկոսային կետով կամ 15.76%-ով:

4. Vivacell-MTS - ամռան երեք ամիսներին օպերատորի ցուցանիշը նվազել է 0.27 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ ցուցանիշի անկումը կազմել է 0.13 տոկոսային կետ կամ 1.42%:

5. Rostelecom - ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.07 տոկոսային կետով: Անցյալ տարվա ամռան վերջի համեմատ արձանագրվել է աճ` 1.02 տոկոսային կետով կամ 31.09%-ով:

6. ADC - հունիս - օգոստոս ամիսներին գրանցվել է անկում 0.22 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում 0.67 տոկոսային կետով կամ 22.56%-ով:

7. Arminco - ամռան ընթացքում ցուցանիշը նվազել է 0.04 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0.71 տոկոսային կետով կամ 36.98%-ով:

8. KT - արցախյան ընկերության ցուցանիշը ամռան ընթացքում աճել է 0.08 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է աճ` 0.28 տոկոսային կետով կամ 45.16%-ով:

9. YPI (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) - առաջին անգամ է հայտնվել տասնյակում:

10. Bionet - ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.01 տոկոսային կետով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

2013թ.-ի հունիսին առաջատար տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 97.67%-ը, հուլիսին` 97.56%-ը, օգոստոսին` 97.73%-ը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 97.59%, իսկ անցյալ տարվա օգոստոսին` 98.17%:

Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ.-ի հունիս` 91.21%, հուլիս` 91.57%, օգոստոս` 92.23%: Այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 92.02%, իսկ 2012թ.-ի օգոստոսին` 91.74%:

Ցուցանիշները փաստում են, որ ոլորտի խոշորացման կամ կենտրոնացման միտումները դադարել են:

Ամռան ընթացքում դադարել է Beeline-ի ցուցանիշի արդեն երկար ժամանակ տևող անկումը, անգամ արձանագրվել է մի փոքր աճ: Ucom-ը շարունակում է աճի տեմպերով բացարձակ առաջատար մնալ: Բջջային ինտերնետի ոլորտում ստատուս քվոն պահպանվում է: Զգալիորեն նվազել են Rostelecom-ի աճի տեմպերը, թեև ամռան ընթացքում արձանագրվել է թեթև աճ: Շարունակում են նվազել ADC-ի և Arminco-ի ցուցանիշները: Անակնկալ մեծ աճ է արձանագրվել Ղարաբաղ Տելեկոմի կողմից, սակայն մասնաբաժնի փոքր լինելու պատճառով դեռևս վաղ է հետևություններ անել:


Աղբյուրը՝ B24.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն