Հոկտեմբերի 4-6-ը տեղի կունենա «ԴիջիԹեք էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսը

Ամսաթիվ



DigiTec-ը տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: «ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բաղկացած կլինի առանձին բաժիններից, ինչի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել իրենց նախընտրած լուծումներն ու համակարգերը և խնայել ժամանակ: Առաջին հարկում շուրջ 40 ընկերությունների կողմից ներկայացված կլինեն միայն ինժեներական լուծումները:


Երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները։




Երրորդ հարկը կզբաղեցնեն նորաստեղծ ընկերությունները, ռազմաարդյունաբերության համալիրի համար աշխատող ընկերությունները, ինչպես նաև 2 առանձին սրահներում կանցկացվեն «ԴիջիԼայֆ» սեմինարներ: Բացի այդ, երրորդ հարկում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: 


Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: «ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Եթե հետաքրքրված եք ՏՏ ոլորտով և ցանկանում եք տեսնել նորամուծություններ ու հետաքրքիր լուծումներ, ապա բոլորին խորհուրդ կտամ ներկա գտնվել այս ցուցահանդեսին: Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլոր այցելուների համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն