Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուքում գրանցված ավելի քան 1.2 միլիարդ օգտատերերի դեմքերը տեղադրվել են մի էջի վրա



Նատալիա Ռոջասը ստեղծել է մի ինտերակտիվ կայք, որտեղ մի էջի վրա ցուցադրվում են Ֆեյսբուքում գրանցված ավելի քան 1.2 միլիարդ օգտատերերի գլխավոր լուսանկարները: Նախագիծը կոչվում է Faces of Facebook: Լուսանկարները դասավորված են ըստ Ֆեյսբուքում գրանցման ամսաթվի: Այսինքն ամենաշուտ գրանցված մարդկանց լուսանկարները տեղադրված են սկզբում, իսկ վերջին գրանցվածներինը՝ վերջում: Անշուշտ ցուցակը գլխավորում է Մարկ Ցուկերբերգը, քանի որ նա Ֆեյսբուքի առաջին օգտատերն է:


էջի վրա սկզբում ցուցադրվում են փոքր կետեր, որոնց վրա մկնիկը պահելով կարող եք տեսնել այդ դիրքում գտնվող պրոֆիլի համարը: Կետերի վրա սեղմելով կարող եք մեծացնել տվյալ միջակայքը և տեսնել այնտեղ գտնվող մարդկանց լուսանկարները: Նորից բոլոր դեմքերը տեսնելու համար պետք է սեղմել վերևի ձախ անկյունում գտնվող կոճակը: Որևէ օգտատիրոջ լուսանկար վրա սեղմելուց հետո կհայտնվեք նրա պրոֆիլում: Կայքի վրա տեղադրված է նաև հաշվիչ, որը ցույց է տալիս տվյալ պահին նախագծում գրանցված պրոֆիլների քանակը:



Եթե ցանկանում եք այս նախագծում գտնել Ձեր հերթական համարն ու պրոֆիլը, ապա կարիք չկա հատ-հատ փնտրել 1.2 միլիարդ մարդկանց մեջ: Կայքում հաշվի է առնված նաև այս փաստը և հնարավորություն է տրվում կապել Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլը նախագծի հետ ու տեսնել ոչ միայն Ձեր դիրքն ու լուսանկարը, այլ նաև ընկերների դիրքերը: Դա անելու համար պետք է սեղմել վերևի աջ անկյունում գտնվող կոճակի վրա, որից հետո պետ է սեղմել Connect կոճակը: Եթե տվյալ պահին մուտք գործած չեք Ֆեյսբուքում, ապա պետք է գրել Ձեր օգտանունն ու գաղտնաբառը: Այս գործողությունները հաջողությամբ անելուց հետո նախագծում Ձեր պրոֆիլի վրա կտեղադրվի սև կետ, իսկ ընկերների պրոֆիլների վրա կտեղադրվեն սպիտակ կետեր:


Կարող եք մկնիկը տեղափոխել այդ կետերի վրա ու տեսնել տվյալ դիրքում գտնվող ընկերոջ անունը: Փաստորեն այս նախագծի շնորհիվ կարող եք նաև իմանալ, թե ընկերներից ով է ամենաշուտը կամ ամենաուշը գրանցվել Ֆեյսբուքում:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն