Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Torrent ֆայլեր որոնելու համար նախատեսված հայտնի IsoHunt կայքը փակվում է


Torrent ֆայլեր որոնելու համար նախատեսված ամենահայտնի կայքերից մեկը՝ IsoHunt-ը դադարեցնում է իր գործունեությունը: Կայքի փակման պատճառ է հանդիսացել IsoHunt-ի և Ամերիկյան կինոընկերությունների ասոցացիայի (MPAA) միջև տեղի ունեցած դատը: Դատարանի որոշման համաձայն IsoHunt ծառայության ղեկավար Գեռի Ֆանգը պարտավորվում է MPAA-ին վճարել 110 միլիոն դոլար փոխհատուցում: IsoHunt-ի հետ նաև փակվում են այդ կայքին պատկանող մյուս ծառայությունները (podtropolis.com, torrentbox.com և ed2k-it.com): IsoHunt-ի և  MPAA-ի միջև կոնֆլիկտն առաջացել է դեռևս 2006 թվականից սկսած: MPAA-ի ներկայացուցիչները մեղադրում են IsoHunt-ին որ լիցենզիոն կոնտենտ մատակարարելու և հեղինակային իրավունքները խախտելու համար: Իսկ IsoHunt-ի ներկայացուցիչները չէին ընդունում իրենց մեղքը, քանի որ կայքն աշխատում էր որոնողական համակարգի մեխանիզմով: Ըստ IsoHunt-ի ղեկավարների խոսքերի, այս ծառայությունն ուղղակի հավաքում է տոռենտ կայքերի հղումներ և չի պարտավորվում ստուգել այդ կայքերում տեղադրվող կոնտենտը: Հիշեցնեմ, որ IsoHunt-ը հանդիսանում էր բավականին հայտնի ծառայություն, քանի որ Google-ով տոռենտ ֆայլեր որոնելու դեպքում IsoHunt-ի հղումները միշտ բարձր տեղերում էին գտնվում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: