Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես օգտվել Google Chrome-ի նկարներ որոնելու նոր ֆուկցիայից


Google Chrome դիտարկչում վերջերս հաճախակի են ավելանում նոր ֆունկցիաներ: Այդ նորույթներից մեկն է նաև նկարների որոնման ֆունկցիան, որի միջոցով կարող եք մի քանի վայրկյանում գտնել ընտրված նկարին նման ինտերնետում առկա բոլոր նկարները: Նախկինում այս ֆունկցիան հասանելի էր Chrome-ի վրա Image Search հավելվածը տեղադրելու դեպքում: Փաստորեն այլևս կարիք չկա տեղադրել լրացուցիչ Image Search հավելվածը, քանի որ Google Chrome-ի մշակողները այն ներառել են ծրագրի նոր տարբերակի մեջ:

Ինչպես օգտվել
1. Մկնիկը պահեք ցանկացած նկարի վրա:
2. Աջ քլիք արեք և ընտրեք Search Google for this image:
3. Բացված էջում կտեսնեք այդ նկարի նման ինտերնետում առկա բոլոր նկարները տարբեր չափսերով:
Միանման նկարներ կարող եք որոնել նաև Google որոնողական համակարգի նկարների որոնման էջում: Սակայն այն դեպքում պետք է ներբեռնեք նկարը, այցելեք համապատասխան էջը և վերբեռնեք նկարը: Փաստորեն Chrome-ի այս նոր ֆունկցիան հեշտացնում է նկարներ որոնելու նշված գործընթացը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն