Ֆեյսբուքում այլևս հնարավոր չի թաքնվել որոնման արդյունքներից

Ամսաթիվ

Դեռևս ամիսներ առաջ, երբ Ֆեյսբուքը ներկայացրեց իր Graph Search ծառայությունը, արդեն պարզ դարձավ, որ հետագայում Ֆեյսբուքում որևէ ինֆորմացիա կամ պրոֆիլ թաքցնելն անհնար կլինի: Ցավոք սրտի այդ կանխատեսումներն իրականացան և Ֆեյսբուքը օրեր առաջ հայտարարեց, որ կարգավորումներից շուտով կհանի այն ֆունկցիան, որի միջոցով հնարավոր էր թաքցնել պրոֆիլը որոնման արդյունքներից: Եթե Ձեզ մոտ դեռևս ակտիվ է այս ֆունկցիան, ապա շուտով կստանաք տեղեկացում Ֆեյսբուքի կողմից և այս ֆունկցիան կանհետանա:


Փաստորեն այժմ Ձեր անունը որոնելով բոլոր օգտատերերը կարող են տեսնել Ձեր պրոֆիլը կամ նամակ գրել Ձեզ: Սա նշանակում է, որ հետագայում ինչ-որ լուսանկար կամ գրառում անելով ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեք այդ հրապարակման գաղտնիության կարգավորումների վրա (public-հասանելի բոլորին, only friends-միայն ընկերների համար և այլն): Եթե այնուամենայնիվ ցանկանում եք կոնկրետ մարդկանցից թաքնվել կամ չստանալ նամակների նրանցից, ապա պետք է նրանց ավելացնեք սև ցուցակում

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն