Nokia ընկերությունը ներկայացրեց իր առաջին պլանշետը

Ամսաթիվ

Nokia ընկերությունը ներկայացրեց իր առաջին պլանշետը, որը կոչվում է Lumia 2520: Պլանշետը աշխատում է Windows 8 RT օպերացիոն համակարգով: Պլանշետը հասանելի է 4 գունային տարբերակներով՝ կարմիր, սպիտակ, սև և կապույտ: Պլանշետը հագեցած է 4 միջուկանի 2.2 Գհց-անոց Snapdragon 800 պրոցեսորով, 2 Գբ օպերատիվ հիշողությունով և 32 Գբ ներքին հիշողությունով: Պլանշետի էկրանը 10.1 դյույմ է, ունի Full HD թողունակություն և պատված է Gorilla Glass 2 ապակով: Պլանշետի հիմնական տեսախցիկը 6.7 Մպ է, իսկ առջևի տեսախցիկը՝ 2 Մպ: Ինտերնետին միանալու համար պլանշետն ունի Wi-Fi և LTE կապերի հնարավորություն: 

Nokia ընկերությունը պլանշետի հետ միասին ներկայացրեց նաև լրացուցիչ ստեղնաշար-պատյան, որը կոչվում է Nokia Power Keyboard: Այն ներառում է լրացուցիչ մարտկոց, որը թույլ է տալիս երկարացնել պլանշետի աշխատանքը 5 ժամով: Ստեղնաշարն ունի նաև 2 USB պորտեր և ժեստերը ճանաչող պանել: Պլանշետը վաճառքի կհանվի այս տարվա վերջում և կարժենա 499$, իսկ ստեղնաշար-պատյանը կարժենա 149$:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն