Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Օնլայն խաղացեք Super Mario խաղի ստանդարտ լեվելները կամ ստեղծեք ձեր սեփականը



Վեբ տեխնոլոգիաները գնալով զարգանում են և նախկինում հայտնի բոլոր խաղերն ու ծրագրերը վերափոխվում են վեբ տարբերակի: Դրա վառ ապացույցն է 90-ական թվականների հայտնի Mario խաղի HTML5-ով պատրաստված տարբերակը, որտեղ, բացի հիմնական լեվելները խաղալուց, հնարավոր է նաև կառուցել ձեր սեփական լեվելները և խաղալ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ FullScreenMario անվանումով այս նախագիծը հանդիսանում է open source և ցանկացած օգտատեր կարող է տեսնել, ներբեռնել կամ փոփոխել խաղի կոդերը (Github): 

Ինչպես խաղալ ստանդարտ լեվելները
1.Բացեք այս կայքը:
2.էկրանի աջ կողմում մկնիկը պահեք Map Select կոճակի վրա:
3.Ընտրեք լեվելներից որևէ մեկը և սկսեք խաղալ:

Կառավարող կոճակներ
Աջ, ձախ վերև, ներքև - ստեղնաշարի սլաքներ կամ W,A,S,D
Կրակել կամ արագ վազել - Shift
Անջատել ձայնը - M
Ժամանակավոր դադարեցնել խաղը - P


Ինչպես ստեղծել լեվելներ
1.Բացեք այս կայքը:
2.էկրանի ձախ կողմում մկնիկը պահեք Level Editor կոճակի վրա և սեղմեք դեղին Level Editor կոճակը:
3.Մկնիկը տարեք էկրանի ձախ կողմը և կբացվի գործիքների պատուհանը:
4.Ընտրեք էլեմենտի բաժինը, չափսերը և տեղադրեք այն լեվելի վրա:


5.Լեվելը կառուցելուց հետո սեղմեք ներքևի նկարում ցուցադրված կոճակը և այնուհետև սեղմեք Sumbit:



5.Կարող եք նաև պահպանել նախորդ քայլում ցուցադրված կոդը, որպեսզի հետագայում կարողանաք ձևափոխել կամ խաղալ այդ լեվելը: Դրա համար անհրաժեշտ է սեղմել վերևի նկարում ցուցադրված կոճակի աջ մասում գտնվող բեռնման կոճակի վրա և տեղադրել պատճենված կոդը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
3 Comments

3 մեկնաբ.: