Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
My Orange հավելվածն այսուհետ հասանելի է նաև App Store-ում

My Orange հավելվածն այսուհետ հասանելի է նաև App Store-ում



My Orange բջջային հավելվածն այսուհետ հասանելի է ոչ միայն Google Play Market-ում, այլ նաև նաև AppStore-ում: Հավելվածն անվճար է և թույլ կտա Orange-ի բաժանորդներին իրենց հաշվի կառավարումը դարձնել շատ հարմարավետ և հաճելի: My Orange բջջային հավելվածի միջոցով բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: My Orange բջջային հավելվածը նաև ընձեռում է ժամանցային ծառայություններից հեշտորեն օգտվելու հնարավորություն՝ դիտել Orange TV, օգտվել Orange Կինո ծառայությունից: Orange-ի մոտակա խանութը փնտրելիս այն կարելի է գտնել քարտեզի վրա, գեո-տեղակայման ծառայության օգնությամբ: Բոլոր նրանց համար, ում օգնություն է անհրաժեշտ, հասանելի է Orange-ի խորհրդատուների հետ ուղիղ առցանց խորհրդատվության հնարավորությունը:

Հայկական «Բաց Խաղ» առաջնությունում հաղթող ճանաչված տարվա լավագույն խաղը: Fast Food 3D Racing

Հայկական «Բաց Խաղ» առաջնությունում հաղթող ճանաչված տարվա լավագույն խաղը: Fast Food 3D Racing


Երբևվե պատկերացրե՞լ էք, որ կկարողանաք մրցել ձեր սիրած ուտելիքներով: Ինչպե՞ս: Պարզելու համար խաղացեք Fast Food 3D Racing խաղը: Խաղն ընդհանուր առմամբ զվարճալի ուտելիքներով մրցույթ է: Խաղի նպատակն է ժամանակի ընթացքում հասնել նպատակակետին(checkpoint): Ամեն նպատակակետին հասնելուց նոր ժամանակ է ավելում և նոր նպատակակետ է հայտնվում: Սակայն նպատակակետին հասնելն այդքան էլ հեշտ գործ չի: Ճանապարհին հայտնվում են խավարասերները, որոնք խանգարում են հասնել նպատակակետին: Ժամանակի ընթացքում խավարասերները շատանում են և դառնում ավելի ագրեսիվ, ինչը խաղը դարձնում է ավելի դժվար և հետաքրքիր: Խաղի մեջ հնարավոր է սոցիալական ցանցերում հրապարակել հավաքած միավորները, ինչպես նաև համեմատվել մյուս խաղացողների հետ:



Խաղը պատրաստվել է հայ ծրագրավորող Հենրիկ Հակոբյանի կողմից և այս տարվա Բաց Խաղ առաջնությունում ստացել է լավագույն խաղ և լավագույն դիզայն մրցանակները: Ներկա դրությամբ հասանելի է միայն Android համակարգով աշխատող սարքավորումների համար, իսկ հետագայում կթողարկվի նաև iOS/Windows Phone/BlackBerry սարքերի, ինչպես նաև Windows/Linux/MacOS օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների համար:

Վիրտուալ շրջեք Emirates A380 օդանավի սրահում Google Maps-ի միջոցով

Վիրտուալ շրջեք Emirates A380 օդանավի սրահում Google Maps-ի միջոցով



Google Maps-ի Street View ծառայությունը շարունակում է ընդլայնվել և ներառել նոր վայրեր ու շինություններ: Այժմ Google Maps-ով հնարավոր է շրջել աշխարհի 16 խոշորագույն օդանավակայաններում, ավելի քան 50 երկաթուղային և մետրոյի կայարաններում: Թվարկված վայրերի ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ: Հնարավորություն կա նաև վիրտուալ շրջել Դուբայի օդանավակայանում գտնվող Emirates A380 օդանավի սրահում:


View Larger Map
Շեքսպիտ Մոցարտ Արմսթրոնգը ծաղրի առարկա է դարձել համացանցում

Շեքսպիտ Մոցարտ Արմսթրոնգը ծաղրի առարկա է դարձել համացանցում


Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերես անունով չիլիացին մտադիր է դատի տալ տեղական ընտրական հանձնաժողովին, որի անդամներից մեկը ընտրությունների ժամանակ լուսանկարել է երիտասարդի անձնագիրը և տեղադրել Facebook սոցիալական կայքում: Հանձնաժողովի անդամը տեղադրելուց առաջ չէր էլ պատկերացնում, որ այս լուսանկարը այդքան կտարածվի ու կքննարկվի ինտերնետում: Երկու օր անց Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը նկատել է, որ իր լուսանկարը հանդիսանում է ինտերնետում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ու երիտասարդը դարձել է զանգվածային ծաղրի առարկա: Լուսանկարը համացանց տեղադրող Հադուե Պալման ներողություն է խնդրել երիտասարդից, սակայն Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը պատրաստվում է մոտ օրերս դատական հայց ներկայացնել ազգային ընտրական հանձնաժողովի դեմ։
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լևոնը

3D մոդելներ տպելու ծրագիր Windows 8.1-ում

3D մոդելներ տպելու ծրագիր Windows 8.1-ում


Microsoft ընկերության Windows 8.1 համակարգի նոր ֆունկցիաներից է նաև 3D տպիչների հետ աշխատելու հնարավորությունը: Այսինքն համակարգն ավտոմատ ճանաչում է համակարգչին միացված 3D տպիչները և տեղադրում համապատասխան դրայվերները: Վերջերս Windows 8.1-ի համար ստեղծվել է նաև անվճար ծրագիր, որը կոչվում է 3D Builder: Ծրագրի աշխատանքին կարող եք ծանոթանալ ներքևի տեսանյութում`

Թողարկվեց Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ուղեցույցի հավելվածը iOS համակարգի համար

Թողարկվեց Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ուղեցույցի հավելվածը iOS համակարգի համար


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի Անդրոիդ համակարգի համար նախատեսված "Yerevan Routes" հավելվածին, որի միջոցով հնարավոր է ստանալ տեղեկատվություն Երևան քաղաքի բոլոր հասարակական տրանսպորտային միջոցների երթուղիների մասին: Վերջերս հավելվածի նախագծողները ստեղծել են նաև ուղեցույցի iOS տարբերակը: Այսինքն այն կարող եք արդեն տեղադրել iPhone, iPod կամ iPad սարքերի վրա: Ինչպես և Անդրոիդ տարբերակում, այստեղ նույնպես հնարավորություն կա տեսնել Ձեր գտնվելու վայրով անցնող տրանսպորտների ցանկը, ինչպես նաև նշել որևէ փողոց և տեսնել այդ փողոցով անցնող երթուղային տրանսպորտների համարները: Ծրագրում կա նաև ինտերակտիվ քարտեզ, որի վրա կարող եք տեսնել երթուղիների հետագծերը:

Աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը

Աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը



Ֆառել Ուիլյամսի կատարմամբ Despicable Me մուլտֆիլմի երգի հիման վրա ստեղծվել է աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը: Այսինքն օրվա ցանկացած ժամին բացելով տեսահոլովակը կարող եք տեսնել այդ ժամին համապատասխան տեսահոլովակը: Հնարավորություն կա նաև փոխել տեսահոլովակի ժամը և տեսնել այդ ժամին համապատասխան վիդեոն: Նշեմ նաև, որ տեսահոլովակի ժամը փոխելուց սահուն անցում է կատարվում մյուս վիդեոյի վրա այնպես, որ երաժշտությունը չի ընդհատվում և շարունակվում է նույն վայրկյանից: Կարող եք նաև սոցիալական ցանցերում տարածել տվյալ պահին համապատասխան տեսահոլովակը:


Եկեք հաշվենք, թե քանի առանձին տեսահոլովակ է պարունակում այս տեսահոլովակը: Եթե 24 ժամը դարձնենք րոպե, ապա կստացվի 1440 րոպե: Այնուհետև 1440-ը պետք է բաժանենք 4-ի (մեկ առանձին տեսահոլովակը 4 րոպ է): Արդյունքում կստացվի, որ 24 ժամանոց այս տեսահոլովակը բաղկացած է 360 առանձին տեսահոլովակներից, որոնցից ամեն մեկում կարող եք տեսնել տարբեր մարդկանց, տեսարաններ և իրավիճակներ:

Հ.Գ.
Despicable Me մուլտֆիլմի մինիոններին կարող եք տեսնել գիշերվա ժամը 05:32-ին կամ ցերեկվա ժամը 04:40-ին:

Դեմքերի ճանաչման նոր ֆունկցիա Odnoklassniki.ru կայքում

Դեմքերի ճանաչման նոր ֆունկցիա Odnoklassniki.ru կայքում



"Одноклассники" սոցիալական կայքում հայտնվել է լուսանկարների վրա դեմքերի ճանաչման տեխնոլոգիա: Այս նոր տեխնոլոգիան կներդրվի ցանցի մեջ երկու փուլով: Սկզբում հավելվածը կճանաչի լուսանկարների վրա գտնվող դեմքերը և կառաջարկի նշել մարդկանց: Հետագայում նախատեսվում է այնպես անել, որ այս համակարգն ավտոմատ ճանաչի դեմքերը` հիմնվելով եղած նշումների վրա: Այդ դեպքում օգտատերերին մնում է միայն հաստատել կամ մերժել առաջարկվող տարբերակը: Դեմքերի ճանաչման ֆունկցիան չի կիրառվի փակ ալբոմների վրա: Հնարավորություն կա նաև անջատել ճանաչման ֆունկցիան պրոֆիլի կարգավորումներում:


Դեմքերի ճանաչման ֆունկցիան օգտագործվում է նաև մարկանց որոնելու դեպքում: Այժմ որոնում կատարելուց առաջնահերթություն կտրվեն այն պրոֆիլներին, որոնց գլխավոր նկարներում պատկերված են իրական մարդկանց դեմքեր, այլ ոչ թե մարմնի տարբեր մասեր, կենդանիներ և այլն: Նշվում է, որ դեմքերի ճանաչման տեխնոլոգիան ձեռք է բերել Face.com ընկերությունից:

Winamp-ի վերջը նույնպես եկավ

Winamp-ի վերջը նույնպես եկավ



Winamp-ի պաշտոնական կայքում հայտնվել է մի գրառում, որտեղ ասվում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին կփակվեն Winamp.com-ը և դրա հետ կապված բոլոր ծառայությունները: Այսինքն պաշտոնապես դադարեցվում է Winamp ծրագրի գործունեությունը: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք օգտվել այդ ծրագրից, ապա կարող եք պաշտոնական կայքից ներբեռնել մինչև դեկտեմբերի 20-ը: Բնականաբար, համակարգչի մեջ արդեն տեղադրված Winamp ծրագրերը կշարունակեն աշխատել (բացառությամբ որոշ ֆունկցիաների):


Winamp-ի առաջին տարբերակը թողարկվել է 1997 թվականին: Այն ժամանակ Winamp-ը հանդիսանում էր mp3 (և այլ ֆորմատի) ֆայլեր բացելու առաջատար ծրագրերից մեկը: Ծրագրի վրա հնարավոր է կիրառել բազմաթիվ շաբլոններ և պլագիններ: 2010 թվականին թողարկվեց Անդրոիդ համակարգի համար նախատեսված Winamp ծրագիրը, իսկ 2011 թվականին՝ Mac OS-ի համար: Սակայն Winamp-ը արդեն չափազանց շատ էր ուշացել բջջայինն սարքերի շուկայում և չկարողացավ մրցակցել շուկայում առկա առաջատար ծառայությունների հետ (Spotify, Pandora և այլն):
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կարապետյան Արսենը
Mail.ru-ն ԱՄՆ-ում օֆիս է հիմնել և թողարկել է նոր հավելվածներ

Mail.ru-ն ԱՄՆ-ում օֆիս է հիմնել և թողարկել է նոր հավելվածներ

Ռուսական Mail.Ru Group ընկերությունը հայտարարեց my.com նոր կայքի մեկնարկի և ԱՄՆ-ում օֆիս հիմնադրելու մասին: My.com կայքը ներառում է երեք ծառայություններ: Այս նախագծի շրջանակներում թողարկվել են երկու նոր հավելվածներ՝ myMail և myChat, որոնք թույլ են տալիս օգտատերերին կառավարել էլեկտրոնային փոստերը և փոխանակել կարճ հաղորդագրություններ: Հավելվածները հասանելի են iOS և Android համակարգերի համար: myMail հավելվածը թույլ է տալիս օգտվել բոլոր հայտնի փոստային ծառայություններից (Gmail, Yahoo, Hotmail և այն): Հավելվածի միջոցով հնարավոր է հեշտությամբ կարգավորել push ծանուցումները նույնիսկ այն ծառայությունների վրա, որոնք չունեն այդպիսի ֆունկցիա:



myChat հավելվածն իրենից ներկայացնում է բջջային մեսենջեր և նախատեսված է կարճ հաղորդագրությունների և նկարների փոխանակման, ինչպես նաև վիդեոզանգեր կատարելու համար:
Ավելի վաղ Mail.Ru-ն արդեն թողարկել էր myGames ծառայությունը, որի շնորհիվ ԱՄՆ-ի օգտատերերը հնարավորություն են ստանում խաղալ բջջային խաղեր: Առաջիկայում նախատեսվում է նաև my.com նախագծում ավելացնել myCamera հավելվածը, որն իր մեջ կպարունակի տարբեր ֆոտոէֆեկտներ: Հիշեցնեմ, որ 2012 թվականին Mail.ru Group ընկերությունը տեղեկացրել էր, որ մոտ ապագայում ցանկանում է մուտք գործել ԱՄՆ-ի շուկա:
Samsung-ն արդեն վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույցներ

Samsung-ն արդեն վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույցներ


Samsung ընկերությունը 2 ամսվա ընթացքում վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույցներ: Նշվում է, որ նույնիսկ Samsung ընկերությունը չէր սպասում, որ այսքան շատ սարքեր կվաճառվեն: Փաստորեն այժմ  Galaxy Gear-ը հանդիսանում է շուկայում ամենաշատ վաճառված խելացի ժամացույցը: Հիշեցնեմ, որ Apple, Microsoft, Sony և մի շարք այլ տեխնոլոգիական ընկերություններ նույնպես ունեն կամ պլանավորում են արտադրել նմանատիպ ժամացույցներ:

Samsung Galaxy Gear խելացի ժամացույցներն ունեն 1.63 դյույմանոց Super AMOLED էկրան` 320x320 թողունակությամբ, 800 ՄՀց հաճախականությամբ պրոեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4 Գբ ֆլեշ հիշողություն: Սարքը ներառում է նաև  1.9 մեգապիկսելանոց տեսախցիկ, երկու միկրոֆոն, Bluetooth 4.0 մոդուլ, ակսելերոմետր և հիրոսկոպ: Ժամացույցի համար արդեն կան մոտ 70 հավելվածներ (Evernote, Path, RunKeeper, MyFitnessPal, TripIt, Line, Vivino, eBay և  այլն):

Դիլիջան քաղաքում «ԱրմենՏել»-ի 3G ցանցի արդիականացման աշխատանքներն ավարտվել են

Դիլիջան քաղաքում «ԱրմենՏել»-ի 3G ցանցի արդիականացման աշխատանքներն ավարտվել են

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Դիլիջան քաղաքում 3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է գրեթե 30 քմ. կիլոմետրով, իսկ ծածկույթի որակն՝ երեք անգամ: «ԱրմենՏել» ընկերության կողմից կազմակերպված մամլո-շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական բլոկի ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրեցին Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը և արագության հնարավորությունները:
Assassin's Creed 4: Black Flag (Ներբնեռնել)

Assassin's Creed 4: Black Flag (Ներբնեռնել)




Նվազագույն համակարգչային պարամետրերը
✔ Օպերացիոն համակարգ: Windows Vista / 7 / 8
✔ Պրոցեսոև: Pentium IV 2,9 Գհց
✔ Օպերատիվ հիշողություն: 2 Գբ
✔ Վիդեոքարտ: 512 Մբ
✔ Ազատ ծավալ: 14 Գբ

Ինչպես ներբեռնել
Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք խաղի torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:


Need for Speed Rivals խաղի թրեյլերը

Need for Speed Rivals խաղի թրեյլերը




Ս.թ. նոյեմբերի 19-ին Electronics Arts ընկերությունը անհատական համակարգիչների համար կթողարկի Need For Speed խաղի հերթական տարբերակը, որն այս անգամ կոչվում է Rivals: Իսկ մինչ այդ կարող եք դիտել խաղի թրեյլերը:
Samsung-ը նախատեսում է ստեղծել երեք կողմանի ճկված էկրանով սմարթֆոն

Samsung-ը նախատեսում է ստեղծել երեք կողմանի ճկված էկրանով սմարթֆոն


Samsung ընկերությունը չի սահմանափակվում վերջերս թողարկված Galaxy Round ճկված էկրանով հեռախոսի արտադրությունով և նախատեսում է ստեղծել երեք կողմանի ճկված էկրանով սմարթֆոն: Այսինքն բացի առաջնային հիմնական էկրանից սմարթֆոնի երկու կողմերի վրա տեղադրվելու են լրացուցիչ երկու էկրաններ: Ընդ որում, այս 3 էկրաններից յուրաքանչյուրն աշխատելու է մյուս էկրաններից անկախ: Այս փաստը թույլ է տալիս սմարթֆոնի կողմերի վրա ցուցադրել տարբեր տվյալներ: Այս սմարթֆոնի պատրաստման համար օգտագործվելու է Youm տեխնոլոգիայի կատարելագործված տարբերակ: Այժմ Youm տեխնոլոգիան օգտագործվում է Galaxy Round սմարթֆոնի վրա: Նախատեսվում է, որ Samsung-ը կթողարկի այս նոր սմարթֆոններ հաջորդ տարվա ընթացքում:
Ինչպես Google Play-ից ներբեռնել APK ֆայլեր

Ինչպես Google Play-ից ներբեռնել APK ֆայլեր


Եթե Android համակարգով աշխատող սմարթֆոնի վրա չկա Google Play հավելվածը (հիմնականում չինական հեռախոսների վրա), կամ սմարֆոնը միացված չի ինտերնետին, ապա անհրաժեշտություն է առաջանում Google Play-ից ներբեռնել հավելվածները (APK ֆայլերը) համակարգչի մեջ և այնուհետև տեղադրել դրանք սմարթֆոնի մեջ: Ցավոք սրտի, Google Play-ը հնարավորություն չի տալիս միանգամից ներբեռնել APK ֆայլերը, սակայն կան մի շարք ծառայություններ, որոնք թույլ են տալիս կատարել այդ գործընթացը:



1.Google Play-ում բացեք այն հավելվածի էջը, որը ցանկանում եք ներբեռնել և պատճենահանեք հավելվածի հասցեն (Copy)

2.Բացեք այս կայքը և տեղադրեք հավելվածի հասցեն (Paste)

3.Սեղմեք Generate Download Link կոճակը: 

4.Սեղմեք ներքևի կանաչ կոճակը:

Փոփոխություններ Chrome Radio Player հավելվածի նոր տարբերակում

Փոփոխություններ Chrome Radio Player հավելվածի նոր տարբերակում



Վերջապես թարմացրեցի Google Chrome դիտարկչի համար նախատեսված Chrome Radio Player հավելվածը: Հիշեցնեմ, որ այս հավելվածի միջոցով հնարավոր է լսել հայկական և ռուսական օնլայն ռադիոկայանները անմիջապես ինտերնետ դիտարկչում և միաժամանակ այցելել ինտերնետային կայքեր: Հավելվածից օգտվելու համար բավական է ընդամենը սեղմել դիտարկչի վերևի անկյունում գտնվող կոճակը և ընտրել ռադիոկայանը: Հավելվածի նոր տարբերակում (3.0) կատարվել են մի քանի արտաքին և ներքին փոփոխություններ: Ամբողջովին փոխվել է հավելվածի ներքին կառուցվածքը, որի շնորհիվ ծրագրի աշխատանքը համարյա 50%-ով արագացել է: Վերացվել են նաև մի քանի ռադիոկայանների հետ կապված խնդիրները:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հովսեփյան Կարենը
Google Nexus սմարֆոնների ամբողջ էվոլյուցիան մի քանի վայրկյանում

Google Nexus սմարֆոնների ամբողջ էվոլյուցիան մի քանի վայրկյանում


GadgetLove կայքում ստեղծել են մի հետաքրքիր Gif անիմացիա, որն իր մեջ ներառում է Google Nexus սմարֆոնների ամբողջ էվոլյուցիան: Այդ անիմացիայի մեջ հաջորդաբար ցուցադրվում են Google Nexus 1,2,3,4 և 5 սմարթֆոններ, որը թույլ է տալիս ավելի պատկերավոր տեսնել, թե արտաքնապես ինչ փոփոխությունների է ենթարկվել այս սմարթֆոնը տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ Google Nexus 5 սմարֆոնը թողարկվել է վերջերս և վաճառվում է բավականին արագ տեմպերով: Սմարֆոնի 16 Գբ մոդելն արժի 349$, իսկ 32Գբ մոդելը՝ 399$:
«3 տներ» գլուխկոտրուկի լուծումը

«3 տներ» գլուխկոտրուկի լուծումը



Բլոգի նախորդ նյութերից մեկում մի գլուխկոտրուկ էի տեղադրել, որտեղ պահանջվում էր նույն թաղամասում գտնվող երեք տներն ապահովել գազով, ջրով և էլեկտրաէներգիայով: Միանգամից տեղեկացնեմ, որ այդ խնդիրն իրականում լուծում չունի: Եթե այնուամենայնիվ որոշ հնարքների միջոցով կարողացել եք տեսնել You Win գրառումը, ապա դա միայն ֆլեշ փլեյերի բացթողման հետևանքով է (գծերը հնարավոր է հատել որոշ կետերում՝ մկնիկի աջ քլիքը սեղմելով): Եկեք Էյլերի թեորեմի միջոցով ապացուցենք, թե ինչու այս խնդիրը լուծում չունի:

Եկեք ենթադրենք, որ այս խնդիրը լուծում ունի: Այդ դեպքում մենք կունենանք 9 գծեր (յուրաքանչյուր տան համար պետք է 3 գիծ, որպեսզի այդ տունը միացնենք 3 կայաններին): Ըստ Էյլերի թեորեմի  այդ գծերը կբաժանեն հարթությունը 9-6+2=5 մասերի: Քանի որ ըստ խնդրի պայմանների այդ գծերը չեն կարող հատվել, ապա 5 մասերից յուրաքանչյուրը շրջապատված կլինի նվազագույնը 4 գծով: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ այդ գծերից յուրաքանչյուրը ներառում է երկու կետեր՝ այս դեպքում գծերի քանակը պետք է լինի նվազագույնը 1/2*5*4=10: Այստեղից էլ հետևում է, որ մեր ենթադրությունը սխալ է: Փաստորեն երկչափ հարթության վրա այս խնդիրը լուծում չունի, իսկ եռաչափ տարածության մեջ՝ ունի:
Զարմանալի օպտիկական խաբկանքներ Honda-ի գովազդում

Զարմանալի օպտիկական խաբկանքներ Honda-ի գովազդում



Orange-ը ներկայացրեց Android և iOS համակարգերի համար նախատեսված My Orange բջջային հավելվածը

Orange-ը ներկայացրեց Android և iOS համակարգերի համար նախատեսված My Orange բջջային հավելվածը



Այսօր Orange-ը ներկայացրեց My Orange նորարարական բջջային հավելվածը Android և iOS օպերացիոն համակարգերի համար՝ առաջինը հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն նոյեմբերի 5-ից հասանելի կլինի Google Play Store-ում, իսկ նոյեմբերի 20-ից՝ AppStore-ում: Այն անվճար է և թույլ կտա Orange-ի բաժանորդներին իրենց հաշվի կառավարումը դարձնել շատ հարմարավետ և հաճելի: My Orange բջջային հավելվածի միջոցով բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: My Orange բջջային հավելվածը նաև ընձեռում է ժամանցային ծառայություններից հեշտորեն օգտվելու հնարավորություն՝ դիտել Orange TV, օգտվել Orange Կինո ծառայությունից: Orange-ի մոտակա խանութը փնտրելիս այն կարելի է գտնել քարտեզի վրա, գեո-տեղակայման ծառայության օգնությամբ: Բոլոր նրանց համար, ում օգնություն է անհրաժեշտ, հասանելի է Orange-ի խորհրդատուների հետ ուղիղ առցանց խորհրդատվության հնարավորությունը:



«Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում սմարթֆոններից և պահանջում են բջջային ծառայություններից օգտվելու, ինչպես նաև բջջային հաշիվը կառավարելու համար ավելի ինտուիտիվ լուծումներ: Ինչպես միշտ, Orange-ն ընթանում է առկա միտումներին համաքայլ և իր հաճախորդների ամենօրյա կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար առաջարկում է իսկապես նորարարական և օգտակար լուծում», - ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:


Ինչպես տեղադրել Android 4.4 KitKat-ի ինտերֆեյսը ցանկացած Android սարքի վրա

Ինչպես տեղադրել Android 4.4 KitKat-ի ինտերֆեյսը ցանկացած Android սարքի վրա



Google ընկերությունը վերջերս ներկայացրեց Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը, որն առայժմ հասանելի է միայն Google Nexus 5 սմարթֆոնների վրա: Մոտ ապագայում այս համակարգը հասանելի կլինի նաև մի քանի ֆլագմենային սմարթֆոնների վրա (Samsung Galaxy S4, HTC One և այլն): Եթե ցանկանում եք փորձել այս նոր օպերացիոն համակարգը ցանկացած այլ Անդրոիդ սարքի վրա, ապա կարող եք տեղադրել Android 4.4 KitKat Launcher-ը: Նախևառաջ տեղեկացնեմ, որ այս մեթոդը կարող է շաչխատել որոշ մոդելների վրա և նույնիսկ որոշ խնդիրներ առաջանան: Այդ պատճառով խորհուրդ կտամ տեղադրելուց առաջ պահպանեք Ձեր Անդրոիդ սարքի վրա գտնվող կարևոր տվյալները:

Ինչ է անհրաժեշտ
1. Android 4.1, 4.2 կամ 4.3 ունեցող սարք:
2. Տեղադրվող 3 կոմպոնենտներ (հղումը ներքևում)

Ինչպես տեղադրել
1.Ներբեռնեք այս արխիվը համակարգչի մեջ և Winrar-ով կամ այլ արխիվատորով բացեք ու կոմպոնենտները տեղադրեք սարքի մեջ: Կարող եք նաև արխիվը միանգամից ներբեռնել սարքի մեջ և հատուկ համապատասխան արխիվատորով բացել:

2.Թույլատրեք ոչ պաշտոնական աղբյուրներից բեռնված ծրագրերի տեղադրումը: Դա անելու համար մտեք Settings և միացրեք Unknown Sources պարամետրը: Տարբեր սարքերի դեպքում այդ պարամետրը տարբեր դիրքերում է (հիմնականում գտնվում է Security կամ Applications բաժնում):

3.Հերթով տեղադրեք (Install) արխիվի մեջ պարունակվող կոմպոնենտները:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդգար Գյուրջյանը
Ucom-ը Հայաստանի բջջային կապի չորրորդ օպերատորն է

Ucom-ը Հայաստանի բջջային կապի չորրորդ օպերատորն է




Նոյեմբերի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Ucom ընկերության բջջային կապի օպերատոր դառնալու մասին: Այսպիսով ընկերությունը դարձավ բջջային կապի չորրորդ օպերատորը Հայաստանում: Այժմ հայաստանյան շուկայում գործում են բջջային կապի երեք օպերատորներ՝ «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ), VivaCell-MTS և Orange Armenia: Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն նոյեմբերի 4-ին լրագրողներին իր մոտեցումը ներկայացրեց Հայաստանի շուկայում բջջային ևս մեկ օպերատորի հայտնվելու վերաբերյալ: Ըստ նրա, առաջին հերթին, անշուշտ, կառավարության իրավունքն է այս կամ այն որոշում կայացնելը: «Որոշում են ոչ թե օպերատորները, այլ իշխանությունները, դա նորմալ և տրամաբանական է»,-ասաց նա: Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ օպերատորները, բնականաբար, իրենց տեսակետն ունեն, որը հիմնված է ոչ միայն հայկական շուկայի ուսումնասիրության, այլև ընդհանուր միտումների վրա, որոնք հատուկ են եվրոպական շուկաներին:«Չկա ոչ մի օրինակ, երբ 4-րդ օպերատորը հաջողության է հասել 10 միլիոնից պակաս բնակչությամբ երկրներում»,-ասաց նա՝ բերելով Հունգարիայի օրինակը, որտեղ կանոնակարգող մարմինը հրաժարվել էր 4-րդ արտոնագրին հավանություն տալու գաղափարից, քանի որ ուսումնասիրվել էր միջազգային փորձն ու եզրակացություն արվել, որ դա կարող է վատ ավարտվել: Մյուս օրինակներն են 15-միլիոնանոց բնակչությամբ Հոլանդիան, Շվեյցարիան, Ավստիան, որտեղ 4-րդ օպերատորները չկարողացան գոյատևել, իսկ Մոլդովայում 4-րդ օպերատորն ուղղակի սնանկացավ: Ֆրանսիս Ժելիբտերը նաև տարակուսեց, որ անհասկանալի է, որ նոր օպերատորը հավանաբար հիմնվելու է LTE բազայի վրա: «Այժմ այդ բազայի վրա աշխատող հեռախոսներն արժեն 350 եվրո: Չեմ կարծում, որ 4-րդ օպերատորը նպատակ է դրել զարգացնել կապը մարզերում, որտեղ մարդիկ չեն կարող նման գումարներ ծախսել, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք հեռախոսներ 1 դրամ արժեքով»,-ասաց նա: «Տեսնենք, թե ինչ օգուտ կբերի երկրին 4-րդ օպերտորին լիցենզիայի տրամադրումը: Հուսով եմ, որ դա վատ չի վերջանա: Ինչպես լավ եվրոպական ֆիլմերում՝ լավ է այն, ինչ լավ է ավարտվում»,- եզրափակեց նա:


Ըստ որոշման նախագծի` ընկերությունը 801-811 ՄԳց և 842-852 ՄԳց հաճախականության վրա բջջային կապի ծառայությունների տրամադրման արտոնագիր կստանա։ Արտոնագիրն ուժի մեջ է մտնում 2013 թ.–ի նոյեմբերից և տրամադրվում է մինչև 2018 թ.–ի օգոստոսի 6–ը։ Ըստ արտոնագրի պայմանների` մեկ տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է Երևանում և հարակից տարածքներում լայնաշերտ անլար ինտերնետի ծածկույթ ապահովել։ Երկամյա ժամկետում ընկերությունը պետք է նաև նմանատիպ ցանցով ապահովի հանրապետության մարզերի 80 տոկոսն և երկրի հիմնական կապուղիները, որոնց թվում են Սևանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը, ինչպես նաև Երևանն այդ քաղաքներին կապող ուղիները, նաև 95 տոկոսանոց ծածկույթ ապահովի Երևանն ու Ջերմուկը կապող ուղիներին։ Նշված տարածքներում ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու հնարավորություն է ստանում։ Բջջային կապի ծառայությունների կոմերցիոն գործարկումը նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 1–ից ոչ շուտ։ Արտոնագիրն ընկերությանը կարժենա 6 մլրդ 225 մլն դրամ (մոտ 15.36 մլն դոլար ) հայտնում է «ԱՌԿԱ»-ն։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Աղբյուրը՝ Panarmenian.net
Ինչքա՞ն կլինի երկրագնդի բնակչությունը մինչև 2050 թվականը

Ինչքա՞ն կլինի երկրագնդի բնակչությունը մինչև 2050 թվականը



Մասնագետները հաշվել են, թե ինչքան բնակչություն կունենա Երկիր մոլորակը մինչև 2050 թվականը՝ հաշվի առնելով 1950 թվականից մինչև հիմա Երկիր մոլորակի վրա եղած բնակչության թիվն ու դրա տարեկան աճի տեմպերը: Ներքևի աղյուսակում կարող եք տեսնել 1950 թվականից մինչ այժմ Երկրի բնակչության թիվն ու մոտակա տարիների կանխատեսումները:


Մի ժամում գնել են Google Nexus 5 սմարֆոնի բոլոր օրինակները

Մի ժամում գնել են Google Nexus 5 սմարֆոնի բոլոր օրինակները


Բլոգում արդեն գրել եմ, որ վերջերս Google ընկերությունը ներկայացրեց Google Nexus 5 սմարթֆոնը, որը վաճառվում է երկու մոդելով (16 Գբ և 32 Գբ): Սակայն վաճառքից անմիջապես մեկ ժամ անց արդեն վաճառվել են Google Play-ում առկա սև կորպուսով 16 Գբ-անոց Google Nexus 5 սմարթֆոնի բոլոր օրինակները: Google Play-ում այժմ գրված է, որ պահեստում այլրս չկա այդպիսի մոդել և հետաքրքրվող անձիք կարող են փորձել ավելի ուշ: Սպիտակ կորպուսով սմարթֆոնը ավելի երկար է մնացել վաճառքի Google Play-ում, սակայն այժմ այն նույնպես վերջացել է: Գոնե լավ է, որ այս դեպքում հայտնի է վաճառքի հաջորդ փուլի մեկնարկի օրը (նոյեմբերի 8): Հիշեցնեմ, որ Google Nexus 5 սմարֆոնի 16 Գբ մոդելն արժի 349$, իսկ 32Գբ-ը՝ 399$:
Թռիչք Երևանի վրայով 360Yerevan թիմի կողմից

Թռիչք Երևանի վրայով 360Yerevan թիմի կողմից



Բլոգում արդեն անդրադարձել եմ 360Yerevan կայքին, որտեղ կարող եք վիրտուալ շրջել Երևանի քաղաքի փողոցներով ու հասարակական վայրերով, ինչպես նաև տեսնել Երևանի երկնքից նկարած պանորամաներ: Այս անգամ 360Yerevan-ի թիմը համախմբել է այդ պանորամաները և ստեղծել մի հետաքրքիր տեսահոլովակ, որն էլ սիրով ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:
Փորձեք Windows 1.01 օպերացիոն համակարգն անմիջապես ինտերնետ դիտարկչում

Փորձեք Windows 1.01 օպերացիոն համակարգն անմիջապես ինտերնետ դիտարկչում


Ծրագրավորող Ջեֆ Պառը JavaScript-ով ստեղծել է Windows 1.01-ի բրաուզերային էմուլյատորը: Ի շնորհիվ այս էմուլյատորի, կարող եք տեսնել, թե ինչ տեսք ուներ IBM PC XT (256 Կբ օպերատիվ հիշողություն և 10 Մբ ներքին հիշողություն) համակարգչի վրա տեղադրված Windows 1.01 օպերացիոն համակարգը: Օրինակ կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունեին Paint-ի կամ հաշվիչի նախնական տարբերակները: 



Էմուլյատորը պարունակում է նաև մի քանի կառավարող կոճակներ (Reset, Esc, Ctrl+Alt+Del, F10 և այլն), որոնց միջոցով կարող եք Windows 1.01-ում կատարել մի շարք գործողություններ: Հնարավորություն կա նաև էմուլյատորի A և B դիսկակիրների մեջ բեռնել հատուկ ծրագրերի դիսկեր: Վերջում նշեմ, որ Windows 1.01 օպերացիոն համակարգը թողարկվել է 1985 թվականին: