Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Winamp-ի վերջը նույնպես եկավ



Winamp-ի պաշտոնական կայքում հայտնվել է մի գրառում, որտեղ ասվում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին կփակվեն Winamp.com-ը և դրա հետ կապված բոլոր ծառայությունները: Այսինքն պաշտոնապես դադարեցվում է Winamp ծրագրի գործունեությունը: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք օգտվել այդ ծրագրից, ապա կարող եք պաշտոնական կայքից ներբեռնել մինչև դեկտեմբերի 20-ը: Բնականաբար, համակարգչի մեջ արդեն տեղադրված Winamp ծրագրերը կշարունակեն աշխատել (բացառությամբ որոշ ֆունկցիաների):


Winamp-ի առաջին տարբերակը թողարկվել է 1997 թվականին: Այն ժամանակ Winamp-ը հանդիսանում էր mp3 (և այլ ֆորմատի) ֆայլեր բացելու առաջատար ծրագրերից մեկը: Ծրագրի վրա հնարավոր է կիրառել բազմաթիվ շաբլոններ և պլագիններ: 2010 թվականին թողարկվեց Անդրոիդ համակարգի համար նախատեսված Winamp ծրագիրը, իսկ 2011 թվականին՝ Mac OS-ի համար: Սակայն Winamp-ը արդեն չափազանց շատ էր ուշացել բջջայինն սարքերի շուկայում և չկարողացավ մրցակցել շուկայում առկա առաջատար ծառայությունների հետ (Spotify, Pandora և այլն):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն