Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google-ը թողարկել է կորցրած հեռախոսները գտնելու համար նախատեսված հավելված


Մի քանի ամիս առաջ Google ընկերությունը ներկայացրեց Android Device Manager ծառայությունը, որը նախատեսված է Android-ով աշխատող կորցրած կամ գողացված բջջային սարքեր որոնելու համար: Հիշեցնեմ, որ վեբ ինտերֆեյսի միջոցով օգտատերը կարող է քարտեզի վրա գտնել իր հեռախոսը միայն այն պայմաններում, եթե բջջային սարքն անջատված չի և միացված է ինտերնետին: Օգտատերը կարող է նաև զանգել իր բջջային սարքի վրա, ինչպես նաև ջնջել սարքի հիշողությունը կամ արգելափակել այն: Այսպիսով՝ որպես վեբ ինտերֆեսյի լրացում, Google-ը թողարկեց նաև այդ ծառայության բջջային հավելվածը: Հավելվածի միջոցով նույնպես հնարավոր է գտնել կորցրած հեռախոսները և կատարել վերևում թվարկված գործողությունները: Այսինքն Android Device Manager հավելվածը պարունակող բջջային սարքով կարող եք գտնել մեկ այլ բջջային սարք, որը կապված է նույն պրոֆիլին և հասանելի է ինտերնետում: Android Device Manager հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն