Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Այժմ Google Street View ծառայությունում հնարավոր է տեղադրել սեփական լուսանկարները


Google ընկերությունը ներկայացրեց Street View ծառայությունում հերթական նորարարությունը: Այժմ ցանկացած օգտատեր հնարավորություն ունի այդ ծառայության մեջ ավելացնել իր կողմից լուսանկարված նկարները: Օրինակ օգտատերերը կարող են տեղադրել տեղական գեղատեսիլ վայրերը կամ սեփական բիզեսնի տարածքը: Նախկինում Street View ծառայությունում լուսանկարներ ավելացնելու հնարավորություն ունեին միայն Google-ի ներկայացուցիչները: Սկզբի համար օգտատիրոջը առաջարկվում է թվային տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ նկարել լուսանկարներ: Այնուհետև պետք է այդ լուսանկարները հատուկ գործիքների միջոցով վերբեռնել Views ծառայություն և իրար հետ կապելով ստեղծել պանորամաներ: 


Վերջում մնում է հրապարակել տեղադրված պանորամաները: Ընդ որում, հնարավորություն կա պանորամաները հրապարակել ինչպես փակ, այնպես էլ բաց թույլատվությամբ: Այս նոր ֆունկցիայով հետաքրքրվողների համար Google-ը ստեղծել է նաև հատուկ ուղեցույց:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. shutvanicer linum esi anel, es google earth cragrov ei dnum

    ReplyDelete