Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բրիտանացին գնել է Xbox One խաղային կոնսոլի նկարը $735-ով


Մեծ Բրիտանիայի 19-ամյա բնակիչը Ebay-ով գնել է $735 արժողությամբ Xbox One կոնսոլի անորակ նկարը, որը տպված էր A4 թղթի վրա և հետևում գրված էր՝ «Շնորհակալություն գնելու համար»: Նա ամիսներ շարունակ գումար էր կուտակել և ցանկացել է գնել Xbox One խաղային կոնսոլ: Ebay կայքում տեղադրված ապրանքի վերնագրի մեջ գրված է եղել նաև Photo բառը, ինչին ուշադրություն չի դարձրել գնորդը, քանի որ գինը համապատասխանել է Xbox One խաղային կոնսոլի գնին:



Ebay-ի ղեկավարները արձագանքել են այս դեպքին և ամբողջովին վերադարձրել երիտասարդի գումարը: Պարզաբանման մեջ ասվում է, որ Ebay-ում արգելված է թյուրիմացություն առաջացնող ապրանքների վերնագրեր կամ բացատրություններ գրել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն