Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդգարը

Թաքնված էֆեկտ YouTube-ում

Թաքնված էֆեկտ YouTube-ում


Կայքերում կամ ծրագրերում հաճախ տեղադրվում են թաքնված էֆեկտներ, խաղեր և հնարքներ, որոնք կոչվում են «Զատկի Ձվեր»։ YouTube վիդեոհոսթինգում նույնպես կան բազմաթիվ նմանատիպ հնարքներ։ Նախորդ գրառումներում բազմիցս անդրադարձել եմ այդ հնարքներին։ Այս անգամ հնարքը կապված է հայտնի Star Wars ֆիլմի հետ։ Պարզապես YouTube-ում որոնեք use the force luke արտահայտությունը և կտեսնեք թաքնված էֆեկտը։
«ԱրմենՏել»–ն առաջարկում է Infinity բջջային ինտերնետ և USB մոդեմ 100 դրամով

«ԱրմենՏել»–ն առաջարկում է Infinity բջջային ինտերնետ և USB մոդեմ 100 դրամով


«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ինտերնետի Infinity սակագնային փաթեթների շարքի գործարկման մասին իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Շարքի մեջ մտնում են Infinity 512 և Infinity 1024 սակագնային փաթեթները համապատասխանաբար 512 Կբ/վ և 1 Մբ/վ տվյալների փոխանցման արագությամբ։ Infinity սակագնային փաթեթներին միանալիս Alcatel X300D 3G-մոդեմի գինը կազմում է ընդամենը 100 դրամ։ Infinity 1024 ամսական բաժանորդային վարձը կազմում է 150 դրամ օրական, իսկ Infinity 512 դեպքում` 83.33 դրամ օրական։

«Infinity բջջային ինտերնետը մեր կողմից մատուցվող պարզ և հարմար ծառայությունների վառ օրինակ է։ Ֆիքսված ամսական վճարով և ինտերնետի առավելագույն արագություն ապահովվող նոր ծառայությունից կարող են օգտվել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները՝ ընտրելով իրենց հարմար հաշվարկային համակարգը։ Infinity սակագնային փաթեթը նախատեսված է ակտիվ կյանք վարող բաժանորդների համար, հատկապես դյուրին է պլանշետային համակարգիչներից օգտվողների համար, իսկ նոութբուք կամ նեթբուք օգտագործողները կարող են սիմվոլիկ գումարով ձեռք բերել USB–մոդեմ»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Infinity սակագնային փաթեթին USB–մոդեմով միանալու արժեքը կազմում է 5000 դրամ, որից 4900 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Առանց USB–մոդեմի ձեռք բերման, SIM-քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, որը նույնպես փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անվճար միանալ Infinity սակագնային փաթեթին։
Google-ի միջոցով ստեղծեք «Lego»-ի կոնստրուկցիաներ անմիջապես ինտերնետ դիտարկչում

Google-ի միջոցով ստեղծեք «Lego»-ի կոնստրուկցիաներ անմիջապես ինտերնետ դիտարկչում



Google ընկերությունը ներկայացրեց Build with Chrome խաղը, որն իրենից ներկայացնում է «Lego»-ի կոնստրուկտոր և աշխատում է ինտերնետ դիտարկչում։ Խաղացողներին տրվում է «Lego»-ի անսահմանափակ քանակությամբ մասնիկներ։  Խաղում կա նաև սովորացնող ռեժիմ, որտեղ խաղացողներին տրվում են հանձնարարություններ և տրվում են հուշումներ։ Build with Chrome խաղում պատրաստած վերջնական կոնստրուկցիան կարելի է կիսվել ընկերների հետ սոցիալական ցանցերում։ Բացի դրանից, խաղում կա քարտեզ, որի վրա տեղադրված են այլ խաղացողների կողմից ստեցծած կոնստրուկցիաները։ 

Build with Chrome խաղը ստեղծվել է WebGL տեխնոլոգիայով և աշխատում է ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի վրա։ Ընդ որում բջջային սարքերի դեպքում կարելի է ղեկավարել նաև սենսորային էկրանով։ «Lego»-ի այս էմուլյատորը մտնում է այն նախագծերի ցանկում որոնց ստեղծվել են, որպեսզի ցուցադրեն Chrome դիտարկչի հնարավորությունները։

Լուսանկարների հետ կապված նոր ֆունկցիա Odnoklassniki կայքում

Լուսանկարների հետ կապված նոր ֆունկցիա Odnoklassniki կայքում


Եթե պատահական Ձեզ տեսել եք ընկերոջ լուսանկարի վրա, ապա այսուհետ կարող եք այդ լուսանկարի վրա նշել ինքներդ Ձեզ։ Այսպիսի հնարավորություն է այժմ հայտնվել Օդնոկլասնիկի ցանցում։ Լուսանկարի վրա Ձեզ նշելով՝ Դուք ոչ միայն ընկերներին կասեք, որ դա Դուք եք, այլ նաև մի քլիքով այդ լուսանկարը կպահպանեք «На фото друзей» ալբոմի մեջ։ Հատկանշական է, որ միայն ընկերները կարող են միմյանց նշել լուսանկարների վրա։ Եթե Ձեր լուսանկարի վրա ընկերներից որևէ մեկը նշի ինքն իրեն, ապա Դուք կստանաք ծանուցում այդ գործողության մասին։
Google-ը վաճառեց  Motorola Mobility-ն չինական Lenovo-ին

Google-ը վաճառեց Motorola Mobility-ն չինական Lenovo-ին



Չինական Lenovo ընկերությունը Google-ից կգնի Motorola Mobility հեռախոսների արտադրությունը։ Գործարքի արժեքը կազմում է 2,91 միլիարդ դոլար։ Նշվում է նաև, որ գործարքից հետո Motorola-ին պատկանող պատենդների մեծամասնությունը կմնան Google-ի մոտ։ Այս գործարքով Lenovo-ն կարող է դառնալ երրորդ խոշորագույն բջջային սարքեր արտադրողը՝ Apple-ից և Samsung-ից հետո։ Google-ի ղեկավար նշել է, որ այս գործարքը թույլ կտա ամբողջ էներգիան ուղղել Android համակարգի զարգացմանը: Հիշեցնեմ, որ Google ընկերությունը գնեց Motorola-ն 2012 թվականին 12,5 միլիարդ դոլարով։ Նույն թվականի վերջում 2,5 միլիարդ դոլարով Google-ը վաճառեց հեռուստացույցներ արտադրող Motorola-ի ենթաբաժինը։


Motorola-ն ստեղծվել է 1929 թվականին ԱՄՆ-ում։ Ընկերությունը զբաղվում էր հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությամբ։ 1983 թվականին Motorola-ն թողարկեց առաջին կոմերցիոն բջջային հեռախոսը։ 1990-ական թվականներին Motorola-ն հանդիսանում էր բջջային հեռախոսներ արտադրող առաջատար ընկերություն։
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդգարը
Ինչի համար է պետք  Անդրոիդ համակարգի Root-ը

Ինչի համար է պետք Անդրոիդ համակարգի Root-ը

Root տերմինը ("Արմատ") եկել է Linux-ի աշխարհից, որտեղ այդ բառը սովորաբար նշանակում է ադմինիստրատորի անսահմանափակ հնարավորություններ: Օրինակ բերեմ Windows օպերացիոն համակարգերի վրա։ Եթե Դուք համակարգչի մեջ ստեղծել եք Guest օգտատեր (հյուր), ապա այդ օգտատերը կունենա մի շարք սահմանափակումներ: Նա չի կարող ջնջել արդեն իսկ համակարգչում տեղադրված ծրագրերը և այլն: Իսկ Administrator օգտատերը ամբողջովին կարող է կառավարել իր համակարգիչը։ Այսինքն Linux-ի լեզվով ասած նա ունի Root հնարավորություններ:

Ի՞նչ կարող եք անել Անդրոիդը Root անելով՝

1.Փոխել այսպես ասած Rom-ը (прошивка) և տեղադրել ավելի նոր տարբերակներ (օրինակ որոշ սմարթֆոնների վրա պաշտոնապես հնարավոր չի տեղադրել Android-ի վերջին տարբերակը)։

2.Ջնջել այն հավելվածները, որոնք ի սկզբանե կային սմարթֆոնում և հնարավոր չէր ջնջել:

3.Օգտագործել մի շարք հավելվածներ, որոնք աշխատում են միայն Root ստացած սարքերի վրա:

4. Փոխել տառատեսակները (Шрифты)

5․ Օգտվել բազմաթիվ այլ հետաքրքիր ֆունկցիաներից:

Ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ գրառումներ և վիդեոներ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես Root անել Անդրոիդով աշխատող սմարթֆոնը կամ պլանշետը։

Զգուշացում՝ եթե Դուք գնել եք նոր սմարթֆոն, որը երաշխիքի մեջ է, ապա Root-ից հետո երաշխիքը կվերանա: Սակայն ցանկության դեպքում կարող եք Root-ից հետո կատարել նաև UnRoot (հրաժարվել Root-ից): UnRoot-ից հետո արդեն չի էլ երևա, որ դուք երբևէ Root եք արել։

Ինֆորմացիան կազմեց Հրաչ Հակոբյանը
«Вконтакте»-ի հիմնադիրն իր բոլոր բաժնետոմսերը վաճառելուց հետո չի պատրաստվում հեռանալ

«Вконтакте»-ի հիմնադիրն իր բոլոր բաժնետոմսերը վաճառելուց հետո չի պատրաստվում հեռանալ



Ռուսական «Вконтакте» սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր ղեկավար Պավել Դուրովը վաճառել է իր բաժնետոմսերը Իվան Տավրինին, ով հանդիսանում է «Мегафон»-ի գլխավոր տնօրենն ու «ЮВТ» հոլդինգի ղեկավարներից մեկը։ Հիշեցնեմ, որ մի օրեր առաջ ինտերնետում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Պավել Դուրովը հեռանում է «Вконтакте»-ից։ Սակայն այս ինֆորմացիոն հերքել է ինչպես սոցիալական ցանցի մամուլի խոսնակը, այնպես էլ Դուրովը։ Ահա թե ինչ է ասել այս գործարքի մասին Պավել Դուրովը՝

«Այն ամենը, ինչը Դուք ունեք, վաղ թե ուշ սկսում է ղեկավարել Ձեզ։ Վերջին տարիների ընթացքում ես ակտիվորեն ազատվում էի իմ սեփականություններից՝ դրանք վաճառելով կամ տալով ուրիշներին, սկսած կահույքից և վերջացրած անշարք գույքով ու կազմակերպությունով։ Նշանակետին հասնելու համար ինձ մնում էր ազատվել ВКонтакте ցանցի 12% բաժնետոմսերից։ Ես ուրախ եմ, որ վերջերս հասա իմ նպատակին և վաճառեցի իմ մասնաբաժինը իմ ընկեր Իվան Տավրինին։ Այս փոփոխությունները դժվար թե անդրադառնան ВКонтакте-ի ղեկավարման վրա։ Տնօրենների խորհուրդը լսում է իմ կարծիքը՝ անկախ իմ բաժնետոմսերի առկայությունից, որովհետև ես եմ ստեղծել այս ցանցը և հասկանում եմ դրա բոլոր մեխանիզմները։ Ես ոչ մի տեղ չեմ գնում և պատրաստվում եմ շարունակել հետևել ВКонтакте-ի որակին։ Վերջիվերջո ВКонтакте-ն լավագույնն է, ինչը ստեղծվել է Ռուսաստանում հեռահաղորդակցության ոլորտում։ Իմ պատասխանատվությունն է պահպանել և պաշտպանել այս ցանցը»։
Լուրջ փոփոխություն Ֆեյսբուքի նորությունների հոսքում

Լուրջ փոփոխություն Ֆեյսբուքի նորությունների հոսքում



Օրեր առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց նորությունների հոսքի ցուցադրման նոր ալգորիթմը, որի հետևանքով Ֆեյսբուքի էջերի տեքստային գրառումները ավելի քիչ կցուցադրվեն, քան ընկերների կամ այլ մարդկանց գրառումները: Այս նոր ալգորիթմը ստեղծվել է երկարատև ուսումնասիրություններից հետո և Ֆեյսբուքի ղեկավարները եկել են այն եզրահանգման, որ էջերի կողմից գրված տեքստային ստատուսները ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան օգտատերերի կողմից գրվածները: Իսկ էջերի ադմինիստրատորներին Ֆեյսբուքը խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել հղումներով գրառումների վրա: Ահա, թե ինչ է ասվում Ֆեյսբուքի պաշտոնական հաղորդագրության մեջ՝

Նորությունների հոսքի յուրաքանչյուր թարմացման նպատակն է ցույց տալ մարդկանց ամենահետաքրքիր պատմությունները ամենավերևում և ցուցադրել դրանք լավագույն տարբերակով: Մենք պարբերաբար փորձարկումներ ենք անում, որպեսզի այս մեխանիզմն ավելի լավը դարձնենք: Այս փորձարկումների արդյունքում մենք նկատեցինք, որ ինչքան շատ են մարդիկ տեսնում տեքստային ստատուսներ, այնքան շատ են նրանք գրում նմանատիպ գրառումներ: Օրական Ֆեյսբուքում կատարվում են մոտավորապես 9 միլիոն տեքստային գրառումներ: Այդ պատճառով մենք ցույց ենք տալիս ավելի շատ տեքստային ստատուսներ նրանց նորությունների հոսքի վրա: Ժամանակի ընթացքում մենք նկատեցինք, որ էջերի դեպքում տեքստային ստատուսները չունեն նույն էֆեկտը: Այդ պատճառով նորությունների հոսքի վերջին թարմացումից հետո օգտատերերի կողմից գրված ստատուսները պատկանում են այլ կատեգորիայի՝, իսկ էջերի ստատուսները՝ այլ: Էջերի ադմինները կարող են նվազեցնել իրենց տեքստային ստատուսները և դրա փոխարեն ավելի շատ շեշտը դնեն հղումների վրա: Էջերի շատ ադմիններ հաճախ հարցնում են, թե ինչ տիպի գրառումներ անեն: Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ դա կախված է էջի լսարանից և այն հանգամանքից, թե ինչ են նրանք ցանկանում տեսնել: Մենք նաև նկատել ենք, որ էջերի ադմինները հաճախ հղումները ներդնում են տեքստային ստատուսի մեջ՝ առանց այդ հղման մեդիան կպցնելու:



Նորությունների հոսքի այս թարմացումից հետո ամենալավ տարբերակը հղումներ պարունակող գրառումներն են: Մենք նկատել ենք, որ մեդիա պարունակող հղումներով գրառումները ավելի շատ են ուշադրության արժանանում (լայքեր, մեկնաբանություններ, տարածումներ և սեղմումներ) և ավելի պատկերովոր են:


Apple Mac-ի 30-ամյակին նվիրված վիդեո

Apple Mac-ի 30-ամյակին նվիրված վիդեո


1984 թվականի հունվարի 24-ին թողարկվեց Apple ընկերության առաջին Macintosh համակարգիչը։ Այս կարևոր իրադարձության առթիվ Apple ընկերությունը ստեղծել է հետաքրքիր տեսահոլովակ։

Համացանցում հայտնվել է Apple iWatch-ի կոնցեպտը (ՎԻԴԵՈ)

Համացանցում հայտնվել է Apple iWatch-ի կոնցեպտը (ՎԻԴԵՈ)



Մինչդեռ Apple ընկերությունը  լռում է iWatch  խելացի ժամացույցներ ստեղծելու պլանների վերաբերյալ, տարբեր դիզայներներ ու ինժեներներ առաջարկում են իրենց նախագծերը։ Այս անգամ շատ յուրօրինակ ու գեղեցիկ կոնցեպտ է առաջարկել ամերիկացի պրոֆեսիոնալ դիզայներ Թոդ Հեմիլթոնը։ iWatch-ի այս նոր դիզայնը բաղկացած է Apple iOS7-ի մինիմալիստական տարրերով։ Հիշեցնեմ, որ սա պարզապես առաջարկվող կոնցեպտ է և առայժմ Apple-ը չի պատրաստվում ստեղծել այսպիսի ժամացույց։

Candy Crush Saga խաղի գաղտնիքներն ու հնարքները

Candy Crush Saga խաղի գաղտնիքներն ու հնարքները



Candy Crush Saga խաղը վերջին ամիսների ընթացքում դարձավ ամենահայտնի խաղերից մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Այսօր կանդրադառնանք այդ խաղի գաղնիքներին և հնարքներին, որոնց միջոցով կարող եք հեշտությամբ հաղթահարել այս խաղի լեվելները

1․Աշխատեք օգտագործել ամեն հնարավոր տարբերակը «Հատուկ» կոնֆետներ ստողծելու համար և մի օգտագործեք դրանք ստեղծելուց անմիջապես հետո: Գտեք առավել օգտակար պահեր և օգտագործեք դրանք։


2․Միշտ սկսեք խաղալ ներքևից: Խաղը ներքևից սկսելը շատ ավելի օգտակար է։ Ներքևում մեկ քայլ կատարելու դեպքում վերևի կոնֆետները իջնում են ներքև և միմյանց հետ խառնվելով ստեղծում են նոր քանդվող շարքեր ու կոնֆետներ:

3․Աշխատեք խառնել երկու կամ ավելի «Հատուկ» կոնֆետներն իրար հետ։ Ամենալավ քայլերը երկուսն են՝ գծավոր կոնֆետը փաթեթավորած կոնֆետի հետ և պուտավոր կոնֆետը գծավորի հետ: Դրանք խաղի կեսը կանեն ձեր փոխարեն: Դրանք օգնում են նաև հասնել խաղատախտակի դժվարմատչելի մասերին: Դա միակ ձևն է, որի օգնությամբ կարող ենք անցնել, օրնակ, 181-րդ մակարդակը: Նաև կարող եք խառնել երկու փաթեթավորված կոնֆետներն իրար հետ, որի շնորհիվ 6x4 մակերեսում գտնվող կոնֆետները կվերանան և դրանց տեղը կստեղծվեն նորերը։



4․Գծավոր կոնֆետների ստեղծման ժամանակ միշտ հաշվի առեք, որը ստեղծվող կոնֆետի գծերի ուղությունը կախված է նրանից, թե որ ուղղությունից է ավելանում վերջին բաղադրիչը: Եթե շարժումը ուղղահայաց է, ապա գծերը նույնպես ուղղահայց կլինեն: Կոնֆետի վրայի գծերը նույնպես նշանակություն ունեն։ Դրանք ցույց են տալիս քանդվող տողի ուղղությունը։


5․ Սկզբում վերացրեք վտանգավոր հատվածները: Նախ պետք է վերացնել ռումբերը, հետո շոկոլադը, իսկ հետո նոր անցնել խաղին:

6․ Խաղադաշտի ծայրերին և ներքևում գտնվող ժելեն շատ դժվար է մաքրել, դրա պատճառով աշխատեք ստեղծել «Հատուկ» կոնֆետներ դրանք վերացնելու համար:

7․Ամեն անգամ, երբ շոկոլադ եք վերացնում, այն այլևս չի շատանում: Փորձեք ամեն անգամ քայլ կատարել շոկոլադի կողքին, որպեսզի այն չշատանա: Այսպես դուք կարող եք վերացնել ամբողջ շոկոլադը, բայց բարձ մակարդակներում կլինի շոկոլադ ստեղծող մասնիկ, որը կվերականգնի շոկոլադի քանակը: Շոկոլադը շրջանցում է և չի ծածկում «Հատուկ» կոնֆետները, բայց այն ծածկում է ռումբերը:


8․Խաղը սկսելուց առաջ կարող եք իմանալ, թե ընթացիկ մակարդակը ինչ տիպի լեվել է։ Եթե խաղի նախնական էկրանին տեսնում եք ժամացույց, ուրեմն այդ լեվելը ժամանակով է։


9․Բացեք խաղը և առանց որևէ քայլ կատարելու սեղմեք դուրս գալու կոճակը: Երբ նորից միացնեք խաղը, կոնֆետները արդեն այլ դասավորվածություն կունենան: Դա կարող եք անել որքան ցանկանակ: Այսինքն այս դեպքում կյանքերի քանակը չի քչանում և կարող եք ընտրել կոնֆետների առավել լավ դասավորությամբ խաղ։ Այս ձևը չի գործում այն դեպքերում, երբ մակարդակը անցնելու համար սահմանափակ ժամանակ է տրված լինում, քանի որ այդ դեպքում խաղն ավտոմատ սկսվում է։


10․Սահմանափակ ժամանակով լեվելներում +5 կոնֆետները շատ օգտակար են, քանի որ դրանք ավելացնում են ժամանակը 5 վայրկյանով։ Դրանք պատահական չեն ընկնում, այլ ունեն օրինաչափություն։ Այդ կոնֆետները գալիս են, երբ իրար հետ խառնում եք 4 կամ ավելի կոնֆետներ։


11․Ձկնիկները միշտ խնայեք խաղի վերջնամասի համար։ Դրանք վերացնում են ժելեն: Աշխատեք օգտագործել դրանք խաղի վերջում , երբ քայլերի քանակը բավական չէ ժելեն մաքրելու համար:


12․ Եթե լեվելը սկսելուց առաջ այդ լեվելի վրա տեսնում եք վարդագույն ժապավեն, ապա ձեր Ֆեյսբուքի ընկերներից մեկը ձեզ նվիրել է 3 լրացուցիչ քայլ: Հեռախոսով խաղալու դեպքում այդ քայլերն ավտոմատ ակտիվանում են, իսկ Ֆեյսբուքով խաղալու դեպքում պետք է խաղի սկզբնական էկրանի վրա սեղմել համապատասխան կոճակը և դրանք ակտիվացնել։


13․ Խաղում կարող եք առավելագույնը ունենալ 5 կյանք։ Այդ պատճառով մի շտապեք ընդունել ընկերների կողմից ուղարկած նվերները, քանի որ կյանքերի քանակը։ Սպասեք, մինչև Ձեր կյանքերի քանակը կքչանան կամ կսպառվեն և այնուհետև ընդունեք ընկերների նվիրած կյանքերը։ Նույնը վերաբերում է նաև ընկերների կողմից ուղարկված +3 հատուկ քայլերին։ Դրանք ընդունեք այն լեվելներից առաջ, որոնք դժվարանում եք անցնել քիչ քայլերով։


14․ Ինչպես վերևում արդեն նշեցի, խաղում կարող եք ունենալ առավելագույնը 5 կյանք և կյանքերը սպառելուց հետո պետք է սպասեք որոշակի ժամանակ, որպեսզի դրանք նորից վերականգնվեն։ Սակայն կարող եք շրջանցել այդ սահմանափակումը և այլևս չսպասել կյանքեր ունենալու համար։ 

Համակարգչով խաղալու դեպքում
Համակարգչով խաղալու դեպքում կարող եք միաժամանակ մի քանի պատուհաններում բացել Candy Crush խաղը և հերթով խաղալ դրանցից յուրաքանչյուրում։ Այսինքն, եթե բացել եք 6 պատուհան, ապա հերթով կարող եք անցնել այդ պատուհանների վրայով և խաղալ 5 կյանք։ Այս դեպքում կյանքերի քանակը հավասար կլինի 30-ի։ Եթե հանկարծ այդ պատուհաններից որևէ մեկում անցնեք լեվելը, ապա թարմացրեք մնացած պատուհանները, որպեսզի դրանցում նույնպես հայտնվի հաջորդ լեվելը։



Սմարթֆոնով կամ պլանշետով խաղալու դեպքում
Կյանքերը նորից վերականգնելու համար կարող եք առաջ տալ սմարթֆոնի կամ պլանշետի ժամացույցը և այնուհետև բացել Candy Crush խաղը։ Խաղի վերջում չմոռանաք ուղղել սարքի ժամացույցը։ 

iPhone-ի կամ iPad-ի դեպքում` 
1.Settings > General > Date & Time։
2.Անջատեք "Set Automatically" ֆունկցիան։
3․Առաջ տվեք ժամացույցը մոտ մեկ ժամով։




Ժամը նորից ուղղելու համար խաղի ավարտից հետո մտեք նույն մենյուն և միացրեք  "Set Automatically" ֆունկցիան։

Անդրոիդի դեպքում` 

1.Settings > Date & Time։
2.Անջատեք "Аutomatic date & time" ֆունկցիան։
3.Սեղմեք Set Time կոճակը։
4․Առաջ տվեք ժամացույցը մոտ մեկ ժամով։




Ժամը նորից ուղղելու համար խաղի ավարտից հետո մտեք նույն մենյուն և միացրեք  "Аutomatic date & time" ֆունկցիան։

Եթե գիտեք այլ օգտակար հնարքներ ու խորհուրդներ այս խաղի վերաբերյալ, ապա գրեք մեկնաբանություններում։
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մելոյան Դավիթը
Աշխարհի բանկոմատների 95%-ի վրա տեղադրված է Windows XP

Աշխարհի բանկոմատների 95%-ի վրա տեղադրված է Windows XP


Աշխարհի բանկոմատների 95%-ի վրա տեղադրված է Windows XP օպերացիոն համակարգ, իսկ Microsoft-ը որոշել է ս․թ․ ապրիլից դադարեցնել այդ օպերացիոն համակարգի ամբողջական սպասարկումն ու անվտանգության համար նախատեսված թարմացումների թողարկումը։ Microsoft ընկերությունը այս քայլով ցանկանում է ստիպել XP-ի օգտատերերին, որպեսզի նրանք անցնեն Windows 7-ի կամ ավելի նոր տարբերակի, սակայն այս կարճ ժամանակահատվածում բոլոր բանկոմատները չեն կարողանա անցնել նոր օպերացիոն համակարգի։ Փաստորեն ս․թ․ ապրիլից ռիսկային է դառնում Windows XP-ով աշխատող բանկոմատներից օգտվելը։ 
Փորձեք դուրս գալ հերթական սենյակից

Փորձեք դուրս գալ հերթական սենյակից

Candy բառն այսուհետ չի թույլատրվում օգտագործել խաղերում

Candy բառն այսուհետ չի թույլատրվում օգտագործել խաղերում



King ընկերությունը, որին է պատկանում հայտնի Candy Crush Saga խաղը, պատենտավորել է Candy բառը և այսուհետ խաղերի ու հագուստի շուկայում այս բառը պարունակող ապրանքանիշ միայն նա կարող է ստեղծել։ Այժմ իրենց անվանման մեջ Candy բառը պարունակող խաղերի հեղինակները նամակներ են ստանում King ընկերության կողմից, որտեղ խնդրվում է ջնջել այդ խաղերը կամ վերանվանել դրանք։ Նամակում ասվում է, որ Candy բառի օգտագործումը խառնաշփոթ է առաջացնում օգտատերերի մոտ և խախտում է King ընկերության հեղինակային իրավունքները։ 


Բնական է, որ սա պետք է տեղի ունենար, քանի որ Candy Crush Saga խաղի հաջողությունից հետո շատերն են փորձում ստեղծել նմանատիպ խաղեր և անվանման մեջ դնել Candy բառը։ Նշեմ, որ նախկինում ևս եղել են նմանատիպ դեպքեր խաղերի շուկայում։ Օրինակ FarmVille և CityVille խաղերի հեղինակ Zynga ընկերությունը հետևում ու զգուշացնում էր Ville-ով վերջացող խաղերին։
Վիդեոմոնտաժի վարպետը

Վիդեոմոնտաժի վարպետը


Հայրիկը ներկել է իր երեխաների նկարները

Հայրիկը ներկել է իր երեխաների նկարները



Վերջերս Reddit բլոգի օգտատերերից մեկը համացանցում տեղադրել է մի ֆոտոշարք, որն ունի հետաքրքիր պատմություն։ Հայրիկը հաճախակի է մեկնում գործուղումների և որպեսզի ճանապարհին շատ չձանձրանա, վերցնում է իր 4-ամյա դստեր ու 7-ամյա որդու նկարած պատկերներն ու գունավորում։ Ահա, թե արդյունքում ինչ է ստացվում։











Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Խաչատրյան Հակոբը
Ինչպես աշխատացնել MAC OS X Mavericks 10.9.1 օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում

Ինչպես աշխատացնել MAC OS X Mavericks 10.9.1 օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում



Վերջերս Apple ընկերությունը ներկայացրեց MAC OS X օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, որը կոչվում է Mavericks: Երևի գիտեք, որ որոշակի հնարքների միջոցով հնարավոր է տեղադրել OS X օպերացիոն համակարգը սովորական համակարգիչների վրա։ Այս անգամ կփորձենք տեղադրել և աշխատացնել  MAC OS X Mavericks 10.9.1 օպերացիոն համակարգը վիրտուալ միջավայրում։ Այսինքն մեր Windows օպերացիոն համակարգի մեջ բացելու ենք Mavericks-ը որպես Window-ի հերթական ծրագիր։ Այս տարբերակի առավելությունն այն է, որ կարիք չկա համակարգչի կոշտ սկավառակը կիսել երկու մասի և մյուս մասի վրա տեղադրել OS X-ը։ Այսինքն ունենալու ենք մեկ հիմնական օպերացիոն համակարգ (Windows), որի մեջ բացելու ենք OS X-ը։


Վիրտուալ միջավայրում օպերացիոն համակարգեր բացելու բացասական կողմերից է  այն փաստը, որ այն պահանջում է լավ պարամետրերով համակարգիչներ, որպեսզի այդ պարամետրերից մի մասը կարողանաք հատկացնել վիրտուալ համակարգչին (նվազագույնը Intel Core 2 Duo պրոցեսորով և 4GB օպերատիվ հիշողությամբ համակարգիչ)։

1․Ներբեռնեք VMware ծրագիրը։
2․Տեղադրեք այն համակարգչի մեջ (Install)։
3․Ներբեռնեք այս torrent ֆայլը։ Բացեք այն uTorrent ծրագրով և ներբեռնեք OS X օպերացիոն համակարգը։
4․Բացեք ներբեռնված 2 արխիվները որևէ թղթապանակի մեջ։


5․Աշխատացրեք այդ արխիվում գտնվող Unlocker ծրագիրը Administrator-ի ռեժիմով։ Այդ ֆայլը կարող եք գտնել հետևյալ թղթապանակի մեջ՝

VMware Unlocker\VMware Unlocker - Mac OS X Guest\VMware 8.x + 9.x + 10.x Series\VMware Workstation Unlocker - Windows


6․ Նույն եղանակով աշխատացրեք նաև install ֆայլը։


6․Բացեք VMware ծրագիրը և ընտրեք ներբեռնված համակարգը։



7. Աշխատացրեք վիրտուալ մեքենան և վայելեք :)


Եթե Ձեր համակարգիչը բավարարում է նվազագույն պարամետրերին և ամեն ինչ ճիշտ եք արել, ապա պետք է որ խնդիրներ չառաջանան։ Եթե ստանում եք Hardware Virtualization-ի մասին սխալ, ապա Administrator-ի ռեժիմում աշխատացրեք ներբեռնված արխիվի Hardware Virtualization Bypasser թղթապանակում գտնվող vmware-vmx-patch.exe ծրագիրը։