Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Թողարկեց Google Chrome 32 ինտերնետ դիտարկիչը



Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Google Chrome դիտարկչի 32-րդ տարբերակը Windows, Mac OS X, Linux, Android և Chrome OS օպերացիոն համակարգերի համար: Առաջին հերթին նշեմ, որ փոխվել է Window 8-ի մետրո ինտերֆեյսի համար նախատեսված Chrome-ի արտաքին դիզայնը և այն նմանեցվել է Chrome OS-ին (մանրամասն կարդացեք այստեղ): 



Նոր տարբերակում ավելացել են նաև հատուկ հուշող նշաններ,որոնց միջոցով կարող եք հեշտությամբ գտնել այն պատուհանը, որտեղ միացված է աուդիո, վիդեո կամ օգտագործվում է վեբ տեսախցիկը:


Բացի դրանից, Chrome 32-ում ակտիվացված է վնասակաև ֆայլերի ներբեռնման ավտոմատ արգելափակում: Այսուհետ վնասակար ֆայլեր ներբեռնելու դեպքում կցուցադրվի հատուկ շգուշացում:



Նոր տարբերակում ավելացել է նաև մի նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ղեկավարել Chrome-ի մնացած օգտատերերին, հետևել նրանց գործողություններին կամ արգելափակել կայքեր: Կարգավորումները կարող եք կատարել chrome.com/manage ինտերֆեյսում:



Google Chrome-ի նոր տարբերակում կատարվել են նաև մի շարք ոչ այդքան ակնհայտ, բայց կարևոր փոփոխություններ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ: Ծրագրի նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից կամ այցելեք ծրագրի About Google Chrome բաժինը և թարմացնեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն