Google-ը պատրաստվում է թողարկել «խելացի» լինզաներ

Ամսաթիվ


«Խելացի» սարքերը գնալով շատանում են։ Բացի սմարթֆոններից ինտելեկտուալ ֆունկցիաներ են ներդրվում նաև հեռուստացուցյների, ժամացույցների, թևնոցների, ակնոցների, սառնարանների և այլ սարքավորումների մեջ։ Google ընկերությունը որոշել է գնալ ավելի առաջ և պատրաստվում է թողարկել աչքի համար նախատեսված «խելացի» լինզաներ, որոնք ունակ են  մարդու արցունքների մեջ չափել գլյուկոզայի մակարդակը։ Այդ լինզաներում ներդրված են գլյուկոզայի փոքր դետեկտոր և անլար միկրոչիպ։ Դրանք տեղադրված են լինզայի երկու շերտերի արանքում։ Ստացված տվյալները կարելի է ուղարկել սմարթֆոնի վրա և հատուկ հավելվածով կատարել վերլուծություն։ Նախագծողները նշում են նաև փոքրիկ լուսային դիոդի ներդրման հնարավորության մասին, որը կարող է լույս արձակել այն դեպքում, երբ գլյուկոզայի մակարդակը անցնի թույլատրելի սահմանը։ Այս լինզաները նախատեսված են հիմնականում դիաբեթով հիվանդների համար, քանի որ նրանք մշտապես պետք է հսկեն գլյուկոզայի մակարդակը։ «Խելացի» լինզաները թույլ կտան հետևել գլյուկոզի մակարդակին ամեն վայրկյան։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն