Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Candy բառն այսուհետ չի թույլատրվում օգտագործել խաղերում



King ընկերությունը, որին է պատկանում հայտնի Candy Crush Saga խաղը, պատենտավորել է Candy բառը և այսուհետ խաղերի ու հագուստի շուկայում այս բառը պարունակող ապրանքանիշ միայն նա կարող է ստեղծել։ Այժմ իրենց անվանման մեջ Candy բառը պարունակող խաղերի հեղինակները նամակներ են ստանում King ընկերության կողմից, որտեղ խնդրվում է ջնջել այդ խաղերը կամ վերանվանել դրանք։ Նամակում ասվում է, որ Candy բառի օգտագործումը խառնաշփոթ է առաջացնում օգտատերերի մոտ և խախտում է King ընկերության հեղինակային իրավունքները։ 


Բնական է, որ սա պետք է տեղի ունենար, քանի որ Candy Crush Saga խաղի հաջողությունից հետո շատերն են փորձում ստեղծել նմանատիպ խաղեր և անվանման մեջ դնել Candy բառը։ Նշեմ, որ նախկինում ևս եղել են նմանատիպ դեպքեր խաղերի շուկայում։ Օրինակ FarmVille և CityVille խաղերի հեղինակ Zynga ընկերությունը հետևում ու զգուշացնում էր Ville-ով վերջացող խաղերին։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն