Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Լուրջ փոփոխություն Ֆեյսբուքի նորությունների հոսքում



Օրեր առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց նորությունների հոսքի ցուցադրման նոր ալգորիթմը, որի հետևանքով Ֆեյսբուքի էջերի տեքստային գրառումները ավելի քիչ կցուցադրվեն, քան ընկերների կամ այլ մարդկանց գրառումները: Այս նոր ալգորիթմը ստեղծվել է երկարատև ուսումնասիրություններից հետո և Ֆեյսբուքի ղեկավարները եկել են այն եզրահանգման, որ էջերի կողմից գրված տեքստային ստատուսները ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան օգտատերերի կողմից գրվածները: Իսկ էջերի ադմինիստրատորներին Ֆեյսբուքը խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել հղումներով գրառումների վրա: Ահա, թե ինչ է ասվում Ֆեյսբուքի պաշտոնական հաղորդագրության մեջ՝

Նորությունների հոսքի յուրաքանչյուր թարմացման նպատակն է ցույց տալ մարդկանց ամենահետաքրքիր պատմությունները ամենավերևում և ցուցադրել դրանք լավագույն տարբերակով: Մենք պարբերաբար փորձարկումներ ենք անում, որպեսզի այս մեխանիզմն ավելի լավը դարձնենք: Այս փորձարկումների արդյունքում մենք նկատեցինք, որ ինչքան շատ են մարդիկ տեսնում տեքստային ստատուսներ, այնքան շատ են նրանք գրում նմանատիպ գրառումներ: Օրական Ֆեյսբուքում կատարվում են մոտավորապես 9 միլիոն տեքստային գրառումներ: Այդ պատճառով մենք ցույց ենք տալիս ավելի շատ տեքստային ստատուսներ նրանց նորությունների հոսքի վրա: Ժամանակի ընթացքում մենք նկատեցինք, որ էջերի դեպքում տեքստային ստատուսները չունեն նույն էֆեկտը: Այդ պատճառով նորությունների հոսքի վերջին թարմացումից հետո օգտատերերի կողմից գրված ստատուսները պատկանում են այլ կատեգորիայի՝, իսկ էջերի ստատուսները՝ այլ: Էջերի ադմինները կարող են նվազեցնել իրենց տեքստային ստատուսները և դրա փոխարեն ավելի շատ շեշտը դնեն հղումների վրա: Էջերի շատ ադմիններ հաճախ հարցնում են, թե ինչ տիպի գրառումներ անեն: Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ դա կախված է էջի լսարանից և այն հանգամանքից, թե ինչ են նրանք ցանկանում տեսնել: Մենք նաև նկատել ենք, որ էջերի ադմինները հաճախ հղումները ներդնում են տեքստային ստատուսի մեջ՝ առանց այդ հղման մեդիան կպցնելու:



Նորությունների հոսքի այս թարմացումից հետո ամենալավ տարբերակը հղումներ պարունակող գրառումներն են: Մենք նկատել ենք, որ մեդիա պարունակող հղումներով գրառումները ավելի շատ են ուշադրության արժանանում (լայքեր, մեկնաբանություններ, տարածումներ և սեղմումներ) և ավելի պատկերովոր են:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն