«Вконтакте»-ի հիմնադիրն իր բոլոր բաժնետոմսերը վաճառելուց հետո չի պատրաստվում հեռանալ

Ամսաթիվ


Ռուսական «Вконтакте» սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր ղեկավար Պավել Դուրովը վաճառել է իր բաժնետոմսերը Իվան Տավրինին, ով հանդիսանում է «Мегафон»-ի գլխավոր տնօրենն ու «ЮВТ» հոլդինգի ղեկավարներից մեկը։ Հիշեցնեմ, որ մի օրեր առաջ ինտերնետում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Պավել Դուրովը հեռանում է «Вконтакте»-ից։ Սակայն այս ինֆորմացիոն հերքել է ինչպես սոցիալական ցանցի մամուլի խոսնակը, այնպես էլ Դուրովը։ Ահա թե ինչ է ասել այս գործարքի մասին Պավել Դուրովը՝

«Այն ամենը, ինչը Դուք ունեք, վաղ թե ուշ սկսում է ղեկավարել Ձեզ։ Վերջին տարիների ընթացքում ես ակտիվորեն ազատվում էի իմ սեփականություններից՝ դրանք վաճառելով կամ տալով ուրիշներին, սկսած կահույքից և վերջացրած անշարք գույքով ու կազմակերպությունով։ Նշանակետին հասնելու համար ինձ մնում էր ազատվել ВКонтакте ցանցի 12% բաժնետոմսերից։ Ես ուրախ եմ, որ վերջերս հասա իմ նպատակին և վաճառեցի իմ մասնաբաժինը իմ ընկեր Իվան Տավրինին։ Այս փոփոխությունները դժվար թե անդրադառնան ВКонтакте-ի ղեկավարման վրա։ Տնօրենների խորհուրդը լսում է իմ կարծիքը՝ անկախ իմ բաժնետոմսերի առկայությունից, որովհետև ես եմ ստեղծել այս ցանցը և հասկանում եմ դրա բոլոր մեխանիզմները։ Ես ոչ մի տեղ չեմ գնում և պատրաստվում եմ շարունակել հետևել ВКонтакте-ի որակին։ Վերջիվերջո ВКонтакте-ն լավագույնն է, ինչը ստեղծվել է Ռուսաստանում հեռահաղորդակցության ոլորտում։ Իմ պատասխանատվությունն է պահպանել և պաշտպանել այս ցանցը»։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն