Yandex-ով արդեն հնարավոր է որոնել Ֆեյսբուքի գրառումները

Ամսաթիվ

Ռուսական Yandex ընկերությունը պայմանագիր է կնքել Facebook-ի հետ և ստացել է Ֆեյսբուքի գրառումները ինդեքսացնելու թույլտվություն։ Այսինքն արդեն Yandex-ում որոնումներ կատարելու դեպքում կտեսնենք նաև Ֆեյսբուքի գրառումները: Իհարկե խոսքը գնում է միայն այն գրառումների մասին, որոնք նախատեսված են բոլորի համար (public): Նշվում է, որ այժմ ինդեքսացվում են ԱՊՀ երկրների և Թուրքիայի օգտատերերի գրառումները։ Թարմ գրառումները միանգամից տեղադրվում են blogs.yandex.ru բաժնում անմիջապես հրապարակվելուց հետո։ Օրինակ այստեղ կարող ենք տեսնել, թե ինչ են մարդիկ խոսում Շեռլոկ Հոլմսի նոր սերիաների մասին Ֆեյսբուքում։


Պայմանագրի մասին ավելի մանրամասն տվյալներ չեն հաղորդվում, բայց կարելի է ենթադրել, որ սա երկու կողմերին էլ ձեռնտու է։ Ֆեյսբուքը կարող է մեծացնել իր օգտատերերի քանակը Ռուսաստանում, որտեղ դեռևս գերիշխում է Վկոնտակտե սոցիալական ցանցը։ Իսկ Yandex-ը ստանում է հիանալի առավելություն Google-ի նկատմամբ, քանի որ Google-ն այժմ իր որոնման արդյունքներում ցուցադրում է միայն Google+ ցանցի նյութերը և այս երկու սոցիալական ցանցերի միջև եղած լուրջ մրցակցությունից կարելի է ենթադրել, որ Ֆեյսբուքն այդպես էլ թույլ չի տա Google-ին ինդեքսացնել իր գրառումները։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն