Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը թողարկեց կոդերի օրինակներ գտնող հավելված Visual Studio 2013-ի համար



Եթե ծրագրավորող եք և հաճախակի եք Stack Overflow-ում կամ այլ կայքերում փնտրում կոդերի օրինակներ, ապա այս գրառումը հենց ձեզ համար է: Այլևս կարիք չկա երկար-բարակ որոնումներ կատարել ինտերնետում: Microsoft ընկերության մասնագետները Visual Studio 2013 ծրագրի համար ստեղծել են մի հավելված, որը միանգամից ներդնում է կոդերի օրինակների որոնումը Visual Studio-ի մեջ: Այս նոր հավելվածը կոչվում է Bing Code Search և առայժմ աշխատում է միայն C# լեզվի համար (հետագայում կավելանան այլ լեզուներ):



Նշեմ, որ սա հասարակ որոնողական գործիք չի: Գործիքին կարելի է անգլերեն լեզվով հարցեր տալ և ստանալ պատասխանը՝ կոդի տեսքով: Օրինակ, եթե ցանկանում եք ձեր ծրագրի մեջ դնել ֆայլից ինֆորմացիա կարդալու կոդ, ապա պետք է գրել՝ how to read files line by lineBing Code Search գործիքը ինդեքսացնում է Stack Overflow, MSDN, Dotnetperls և CSharp411  կայքերը: Բոլոր ինդեքսավորված կոդերը ավտոմատ ստուգվում են և չեն կարող պարունակել սխալներ: Որոնման ալգորիթմը նաև առավելություն է տալիս կոդերի գնահատականներին, որոնք տալիս են վերևում նշված կայքերի օգտատերերը:



Bing Code Search գործիքի լավագույն կողմերից է նաև այն փաստը, որ այն պարզապես չի պատճենում կոդերը ձեր նախագծի մեջ: Գործիքը նաև փորձում է եղած կոդի հետ հարմարեցնել տեղադրվող կոդում գտնվող փոփոխականների անունները: Bing Code Search գործիքը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Ներբեռնելուց հետո այն տեղադրեք Visual Studio 2013 ծրագրի վրա:


Եթե չունեք Visual Studio 2013, ապա կարող եք փորձարկել այս գործիքի օնլայն տարբերակը: Կոդի մեջ ցանկացած տեղ դրեք 3 հատ թեք գիծ (///) և գրեք որոնվող կոդի հարցումը: Վերջում սեղմեք Tab ստեղնը և կտեսնեք առաջարկվող հարցերն ու կոդերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն