Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S5 սմարթֆոնը

Ամսաթիվ

Ինչպես և սպասվում էր, Բարսելոնայում ընթացող MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր ֆլագմենային Galaxy S5 սմարթֆոնը: Այս նոր մոդելը արտաքնապես նման է Galaxy S4-ին, սակայն S5-ի դիսփլեյը դարձել է ավելի մեծ:Այն ունի 5.1 դյույմանոց Full HD AMOLED էկրան՝ 1920x1080 կետերի թողունակությամբ: Էկրանի ներքևի մասում գտնվում է ձևափոխված «Home» կոճակը, որը ներառում է մատնահետքերի սկաներ: S5 սմարթֆոնը պաշտպանված է ջրից և փոշուց: Այն կարող է ջրի մեջ գտնվել 1 մետր խորության վրա մոտավորապես 30 րոպե և այդ պայմաններում աշխատել: Սմարթֆոնը աշխատում է Android 4.4.2 (Kitkat) օպերացիոն համակարգով:  Samsung Galaxy S5 սմարթֆոնն ունի 2800 մԱ/ժ մարտկոց, որը բավականացնում է 390 ժամ սպասողական (անոնիմ) ռեժիմում աշխատելու համար և 21 ժամ՝ խոսակցության համար: 



S5 սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի 2.5 Գհց հաճախականությամբ աշխատող  Snapdragon 801պրոցեսոր,16 կամ 32 Գբ ներքին հիշողություն և մինչև 64 Գբ microSD  քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնի հետևի կողմում տեղադրված է ավտոֆոկուսով աշխատող 16 մեգապիկսելանոց տեսախցիկ: Տեսախցիկը կարող է ձայնագրել վիդեոներ UHD թողունակությամբ (30 կադր/ վայրկյան): Սմարթֆոնի առաջնային պանելի վրա տեղադրված է 2 մեգապիկսելանոց տեսախցիկ:



Սմարթֆոնի վրա կան նաև բավականին շատ սենսորներ: Բացի մատնահետքերի սկաներից տեղադրված են նաև ակսելերոմետր, հիրոսկոպ, կողմնացույց, բարոմետր, շրջապատող միջավայրի լուսավորության և մոտեցման սենսոր, ինչպես նաև սրտի աշխատանքի սենսոր: Վերջինս տեղադրված է հետևի պանելի վրա գտնվող տեսախցիկի ներքևում: Samsung Galaxy S5-ը վաճառքում կհայտնի ս.թ. ապրիլից: Գնի մասին առայժմ չի հաղորդվում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն