Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Անցումների մոտ հետիոտները կարող են Պինգ-Պոնգ խաղալ


Վերգետնյա անցումների մոտ հաճախ է պատահում, որ կանաչ լույսին սպասում ենք մոտ մեկ րոպե: Այդ անցումների մոտ հետիոտների ձանձրույթը նվազագույնի հասցնելու համար Գերմանացի նախագծողները առաջարկում են կրեատիվ լուծում, որը կոչվում է StreetPong: Ճանապարհի տարբեր կողմերում գտնվող երկու խաղացողներ սենսորային էկրանի միջոցով խաղում են դասական Պոնգ խաղը: Խաղի նպատակը շատ պարզ է: Պետք է մինչև կանաչ լույսի վառվելը հնարավորինս շատ գոլեր խփել մրցակցի դարպասը: Էկրանի վրա ցուցադրվում է ընթացիկ հաշիվը և այն ժամանակը, որը լրանալուց հետո արդեն կարելի է անցնել փողոցը: 1972 թվականնի ստեղծված Պոնգ խաղը մեծ մասայականություն է վայելում բոլոր տարիքի մարդկանց համար և տվյալ դեպքում հանդիսանում է իդեալական տարբերակ:


Բացի րոպե սպանելուց այս գաղափարը կարող է նաև առիթ հանդիսանալ նոր ծանոթությունների, քանի որ ճանապարհը անցնելու ժամանակ կհանդիպեք և ավելի մոտիկից կտեսնեք վայկյաններ առաջ ձեր մրցակիցը հանդիսացող մարդուն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն