Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google Play-ում արդեն վաճառվում է կարմիր Google Nexus 5


Google Play օնլայն խանութում արդեն կարելի է պատվիրել կարմիր կորպուսով Google Nexus 5 սնարթֆոն: Կարմիր Nexus 5-ը վաճառվում է երկու տարբերակով՝ 16 Գբ և 32 Գբ ներքին հիշողությամբ, որոնք արժեն համապատասխանաբար $349 և $399: Այս կարմիր Nexus 5-ը տեխնիկական բնութագրերով ոչնչով չի տարբերվում սպիտակ և սև կորպուսներով Nexus 5-երից: Այն ունի 4.95 դյույմանոց Full HD էկրան, 4 միջուկանի 2.26 ԳՀց հզորությամբ Snapdragon 800  պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն, հիմնական 8 մեգապիկսելանոց և առաջնային 1.3 մեգապիկսելանոց տեսախցիկ:


Նշեմ նաև, որ կարմիր գույն են սմարթֆոնի կողքի մասերը, հետևի կորպուսը և առջևի մասում գտնվող դինամիկի կողքերը: Սմարթֆոնի էկրանի շրջանակը, անջատման/միացման կոճակը, ձայնի ղեկավարման կոճակները և հետևի տեսախցիկի կողքերը սև գույնի են:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն