Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Լուսանկարիչը ինքն իրեն լուսանկարել է 24 տարի շարունակ


Բոստոնի քոլեջի դասախոս և լուսանկարիչ Կառլ Բադենը համացանցում տեղադրել է մի վիդեո, որը ցույց է տալիս հեղինակի ծերացումը 24 տարվա ընթացքում: Հեղինակն ինքն իրեն ամեն օր սկսել է լուսանկարել 1987 թվականից: Վերջին լուսանկարը կատարվել է 2011 թվականին, երբ Կառլն արդեն դարձել էր 61 տարեկան:


Այս ժամանակահատվածում ստեղծվել են 9534 լուսանկարներ, սակայն ըստ հեղինակի խոսքերի, նա այդ ընթացքում բաց է թողել մի քանի ամիսներ և չի լուսանկարվել: Հրապարակված 2 րոպեանոց տեսահոլովակում տեղադրված են մոտ 2500 լուսանկարներ, իսկ այս նախագծի բոլոր լուսանկարները տեղադրված են հեղինակի բլոգում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն