Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Windows Phone 8.1 համակարգը շուտով կունենա ձայնային օգնական


Windows Phone 8.1-ի սպասվելիք թարմացումն իր մեջ կներառի նաև Cortana օգնականին, որը հանդիսանում է Siri-ի և Google Now-ի նման ծառայություն: Դեռևս անցած տարվա սեպտեմբերին արդեն խոսակցություններ էին գնում այս ձայնային օգնականի մասին: Cortana համակարգը պետք է Windows Phone 8.1-ում փոխարինի Bing-ի որոնման ֆունկցիային: Այս ծառայությունն իր անունը ստացել է Halo խաղի կերպարից: Այս համակարգն ունենալու է շրջանաձև պիկտոգրամի տեսք, որը հանձնարարություններ անելու ընթացքում լուսավորվելու է:



Apple-ի Siri համակարգի նման, Cortana-ն օգտատիրոջը հնարավորություն կտա ինքնուրույն ընտրել այն անունը, որով Cortana-ն դիմելու է իրեն: Cortana համակարգի առավելություններից մեկն այն է, որ այն ունակ է Notebook համակարգում պահպանել տարբեր տվյալներ (գտնվելու վայրի մասին տվյալներ, սովորություններ, տարբեր տեսակի կոնտակտային տվյալներ, հիշեցումներ և այլն): Բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան Cortana համակարգը վերցնում է Bing և Foursquare ծառայություններից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն