Ներկայացվեց HTC One (М8) սմարթֆոնը

Ամսաթիվ

HTC ընկերությունը ներկայացրեց Android-ով աշխատող HTC One (M8) սմարթֆոնը: Ինչպես և հեռախոսի նախորդ տարբերակը, այս նոր սարքը պատրաստված է մետաղե կորպուսով և հասանելի է մի քանի գունային տարբերակներով՝ մուգ մոխրագույն, բաց արծաթագույն և ոսկեգույն: HTC One (M8)-ը արտաքնապես նման է նախորդ տարբերակի դիզայնին: Հեռախոսի գրեթե ամբողջ առաջնային պանելը զբաղեցնում է 5 դյույմանոց Super LCD 3 էկրանը՝ պիկսելների 1920х1080 թողունակությամբ: Սմարթֆոնը ներառում է 2,3 ԳՀց Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16/32 Գբ ներքին հիշողություն և մինչև 128Գբ ծավալով microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնում օգտագործվում է UFocus տեխնոլոգիան, որը թույլ է տալիս փոխել լուսանկարի ֆոկուսը լուսանկարելուց հետո: Foregrounder տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է փոխել լուսանկարի հետևի հատվածները: HTC One (M8) -ի տեսախցիկը թույլ է տալիս նկարել Full HD վիդեոներ: Կա նաև դանդաղեցված Slow Motion վիդեոներ նկարելու ռեժիմ:


HTC One (M8) սմարթֆոնի հետ միաժամանակ թարմացվել է նաև Motion Launch տեխնոլոգիայի կիրառմամբ HTC Sense 6 մոդուլը, որը օգտագործում է շարժման սենսորները: Այդ սենսորների միջոցով հնարավոր է կառավարել հեռախոսը՝ առանց դրա էկրանին դիպչելու: Օրինակ հեռախոսազանգերին պատասխանելու համար բավական է հեռախոսը մոտեցնել ականջին: 


HTC One (M8) սմարթֆոնը վաճառքի կհանվի մոտ ապագայում: Գնի մասին առայժմ տեղեկություն չկա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն