Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես գաղտնաբառով արգելափակել Google Chrome-ը


Այս գրառման մեջ կտեսնենք, թե ինչպես գաղտնաբառով արգելափակել Google Chrome ինտերնետ դիտարկիչը: Նշեմ, որ այս դիտարկիչը չի ներառում այդպիսի ֆունկցիա և պետք է օգտվենք հատուկ հավելվածից:


1.Ներբեռնեք և տեղադրեք ChromePW հավելվածը:

2.Այցելեք chrome://extensions/ էջը և գտեք նախորդ քայլում տեղադրված ChromePW հավելվածը:

3.Այդ հավելվածի ներքևում նշեք Allow in incognito կոճակը:


4.Այնուհետև նույն էջի վրա սեղմեք Options:

5.Բացված էջի վրա կտեսնեք հավելվածի կարգավորումները: Աջ կողմում գտվնում է գաղտնաբառի դաշտերը: Երկու անգամ գրեք նույն գաղնաբառը, իսկ երրորդ դաշտում գրեք գաղնաբառի հուշումը: Վերջում սեղմեք Save: Այդ էջի վրա կարող եք տեսնել նաև մի շարք այլ կարգավորումներ (ավտոմատ արգելափակում որոշակի ժամանակ անց, գաղտնաբառի մուտքագրման առավելագույն քանակ և այլն): 


6.Կարգավորումներ անելուց հետո փակեք և նորից բացեք Chrome-ը: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա կտեսնեք գաղնաբառի էկրանը: Հետագայում գաղնաբառը կամ կարգավորումները փոխելու համար այցելեք Options էջը և կատարեք համապատասխան գործողությունները:



Նշեմ նաև, որ ցանկացած ժամանակ կարող եք արգելափակել բացված Chrome-ը՝ աջ քլիք անելով ցանկացած էջի վրա և ընտրելով ChromePW կոճակը: Սակայն այս դեպքում հաշվի առեք, որ սխալ գաղտնաբառ հավաքելու կամ գաղտնաբառի պատուհանից դուրս սեղմելու դեպքում բացված բոլոր ընթացիկ էջերը կփակվեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն