Ինչպես ֆիլտրել Ֆեյսբուքի հոսքն անցանկալի բառերից




Թարմացված
աԱյս հավելվածը ջնջվել է Chrome Store-ից: Կարող եք օգտվել նմանատիպ Social Fixer հավելվածից:
------------------

Հաճախ Ֆեսյբուք սոցիալական ցանցում պատահում են դեպքեր, որ կոնկրետ թեմաների վերաբերող կամ կոնկրետ բառեր պարունակող գրառումներ չենք ցանկանում տեսնել (օրինակ ձեր ներվերի վրա ազդում են քաղաքական թեմաները): Սակայն Ֆեյսբուքում հնարավոր չի ֆիլտրել նորությունների հոսքը՝ ըստ կոնկրետ բառերի: Այսինքն կարող եք ընդամենը թաքցնել օգտատիրոջ կողմից արված բոլոր գրառումները, այլ ոչ թե միայն կոնկրետ բառեր պարունակողները: Հատուկ այս նպատակով հայկական X-TECH ընկերությունը ստեղծել է Google Chrome-ի համար նախատեսված հավելված, որը կոչվում է Facebook Filter: Հավելվածից շատ հեշտ է օգտվել՝

1. Այցելեք այստեղ և տեղադրեք հավելվածը:

2. Մտեք Ֆեյսբուք և վերևի աջ անկյունում կտեսնեք նոր նշան: Այդ նշանի վրա սեղմելով կբացվի մի պատուհան, որի մեջ կարող եք գրել բոլոր անցանկալի բառերը: Կարող եք նաև գրել այնպիսի բառեր, որոնք հանդիպում են գովազդներում և Ֆեյսբուքում այլևս չեք տեսնի այդ բառերը պարունակող գովազդներ:


Անցանկալի բառերը կարող եք ցուցակում ավելացնել նաև հետևյալ եղականով. 

1.Facebook-ի հոսքում նշեք որևէ բառ:

2.Ստեղնաշարի վրա սեղմեք Alt+x կոճակները:



Անցանկալի բառերը ֆիլտրելուց հետո թարմացրեք Ֆեյսբուքի էջը և այլևս չեք տեսնի ցուցակում գտնվող բառերը պարունակող գրառումները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն