Բարձրանալ վերև
Փնտրվում է...

App Store-ում օրական տեղադրվում են Flappy Bird խաղի նման մոտ 60 խաղեր


Երևի հիշում եք, որ մի քանի շաբաթ առաջ վիետնամացի Նգուեն Դոնգը App Store-ից ջնջեց իր կողմից ստեղծված Flappy Bird խաղը, որն այն ժամանակ շատ երկրներում հանդիսանում էր ամենաշատ ներբեռնված խաղը և զբաղեցնում էր առաջին հորիզոնականները: Երիտասարդ ծրագրավորողը այդ խաղից ստանում էր բավականին մեծ եկամուտ և մինչ այժմ անհասկանալի է, թե ինչու նա գնաց այդ քայլին: Եվ ահա բազմաթիվ ծրագրավորողներ որոշել են կրկնել Flappy Bird խաղի հաջողությունը և ստեղծում են դրա նման խաղեր: Ըստ որոշ վերլուծաբանների, օրական App Store-ում տեղադրվում Flappy Bird-ին շատ նամ մոտավորապես 60 խաղեր, որոնք հիմնականում անվանման մեջ ներառում են Bird բառը: Նշեմ նաև, որ այդ խաղերից շատերը Flappy Bird-ի նման նույնպես բարձր հորիզոնականներ են զբաղեցնում ամենաշատ ներբեռնվող խաղերի ցանկում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն