Վիրտուալ շրջայց Կոլորադո գետի վրայով

Ամսաթիվ

American Rivers ընկերության հետ միաբանվելով Google ընկերությունն իր օգտատերերին այժմ թույլ է տալիս Google Street View ծառայության շնորհիվ վիրտուալ շրջայց կատարել Կոլորադո գետի վրայով: Շրջայցը անցնում է Արիզոնայում գտնվող Grand Canyon ազգային այգում և ունի մոտ 500 կիլոմետև երկարություն: Տեղեկացնեմ, որ Grand Canyon ազգային այգու ղեկավարները տարեկան շատ քիչ թվով մարդկանց են թույլատրում երթևեկել Կոլորադո գետի վրայով: Այս ծառայության շնորհիվ ցանկացած մարդ կարող է վիրտուալ շրջայց կատարել այդ տեղամասերում: Շրջայցը սկսելու համար սեղմեք այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն