Apple-ը թողարկեց iOS 7.1-ը

Ամսաթիվ

Apple ընկերությունը թողարկեց iOS 7 օպերացիոն համակարգի հերթական թարմացումը՝ iOS 7.1-ը: Այն իր մեջ ներառում է մի շարք սխալների ուղղում և նոր ֆունկցիաներ: Սա 2013 թվականի սեպտեմբերին  iOS 7-ի թողարկվելուց հետո ամենամեծ թարմացումն է: Նախևառաջ նշեմ, որ այս թարմացումը բարելավում է մատնահետքերի ճանաչման ֆունկցիան: Փոփոխությունների ցուցակի մեջ է ընկել նաև Siri համակարգի ակտիվացումը: Այժմ հնարավոր է ձեռքով ղեկավարել Siri համակարգը՝ Home կոճակը սեղմելով խոսել նրա հետ և վերջում թողնել այդ կոճակ: Նախկինում Siri-ն ավտոմատ որոշում էր ձեր խոսակցության ավարտը: Կատարվել են փոփոխություններ նաև Siri-ի ձայնի վրա: 



iPhone 5S-ի օգտատերերն այժմ կարիք չունեն ձեռքով միացնել HDR ռեժիմը, քանի որ սմարթֆոնը համապատասխան պահերին ավտոմատ միացնում է այդ ֆունկցիան: Մանր փոփոխություններ կան նաև iTunes Radio, Calendar և FaceTime ծրագրերում: Նոր iOS7-ում կան նաև մի շարք կարգավորումներ՝ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար: Հավանաբար iOS 7.1 -ի ամենանշանավոր նորույթը CarPlay ֆունկցիան է, որը թույլ է տալիս iPhone-ը միացնել որոշ ավտոմեքենաների հետ:



iOS 7.1-ի ծավալը բավականին շատ է, այդ պատճառով Apple-ը խորհուրդ է տալիս թարմացնելու ժամանակ օգտվել Wi-Fi կապից, կամ սարքը միացնել համակարգչին և թարմացնել iTunes ծրագրով: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն