Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ներկայացվեց 50 մեգապիկսելանոց լուսանկարներ նկարող աշխարհի առաջին սմարթֆոնը

Oppo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Find 7 սմարթֆոնը: Այս նոր սարքը հանդիսանում է աշխարհում առաջին սմարթֆոնը, որը հնարավորություն ունի նկարել 50 մեգապիկսելանոց լուսանկարներ: Ներկայացված սարքն ունի 5.5 դյույմանոց էկրան և հասանելի է երկու մոդիֆիկացիաներով: Find 7a մոդելը (կամ Find 7 Lite) ներառում է 2,3 ԳՀց հաճախականությամբ աշխատող Snapdragon 800 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոնի էկրանի թողունակությունը 1920x1080 է, իսկ մարտկոցի տարողությունը 2800 մԱ/ժ:



Սմարֆոնի Find 7 մոդիֆիկացիան ներառում է 2,5ԳՀց հաճախականությամբ աշխատող Snapdragon 801 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն և 32Գբ ներքին հիշողություն: Այս տարբերակի մարտկոցի տարողությունը 3000 մԱ/ժ է: Find 7 մոդելի էկրանի թողունակությունը 2560×1440 է:


Երկու մոդիֆիկացիաներում էլ օգտագործվում է Gorilla Glass 3 ապակի և ունեն microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնների վրա տեղադրված է 13 մեգապիկսելանով և 1/3,06 դյույմանոց Sony IMX214 CMOS տեսախցիկ: Super Zoom ռեժիմի շնորհիվ տեսախցիկը կարող է միաժամանակ նկարել 10 կադր և դրանցից 4 լավագույն լուսանկարները համախմբելով դարձնել մեկ ամբողջական 50 մեգապիկսելանոց լուսանկար: Հնարավորություն կա նաև նկարել 4K վիդեոներ: 



Սմարթֆոնների առջևի մասում տեղադրված է 5 մեգապիկսելանոց տեսախցիկ: Սարքերն աշխատում են Android 4.3-ի հիման վրա ստեղծված Color OS 1.2 համակարգով: Oppo Find 7 սմարթֆոնը վաճառքի կհանվի մի քանի ամսից և կարժենա $599, իսկ Find 7a մոդիֆիկացիան կվաճառվի $499-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն