Ինչպես ստանալ Android-ի տեղեկացումները համակարգչի վրա

Ամսաթիվ

Եթե ունեք Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոս և ցանկանում եք բջջային հեռախոսի վրա հայտնվող տեղեկացումները տեսնել նաև համակարգչի էկրանի վրա, ապա կարող եք օգտվել այս գրառման մեջ ներկայացված մեթոդից: Սա հատկապես օգտակար է այն դեպքում, երբ հեռախոսը գտնվում է ձեզանից հեռու կամ համակարգչի առջև ավելի շատ ժամանակ եք անցկացնում, քան բջջային հեռախոսով:

1.Բջջային հեռախոսով բացեք Google Play Store-ը և ներբեռնեք Desktop Notifications հավելվածը:
2.Ինտերնետ դիտարկչի վրա տեղադրեք այս հավելվածը (Chrome-ի համար, Firefox-ի համար):
3.Հեռախոսի մեջ բացեք 1-ին քայլում ներբեռնված հավելվածը և դրա կարգավորումներում հայտնված կոդը գրեք ինտերնետ դիտարկչի վրա տեղադրված հավելվածի մեջ:



4.Հավելվածի մեջ սեղմեք Open Accessibility Settings  կոճակը և միացրեք Desktop Notification ֆունկցիան:



Այսքանով կարգավորումներն ավարտվում են: Հետագայում Անդրոիդի վրա հայտնվող ցանկացած տեղեկացում կստանաք նաև ինտերնետ դիտարկչի վրա: Հավելվածն ունի մի շարք կարգավորումներ, որոնք կարող եք ինքներդ փորձարկել: 



Տեղեկացումնեը համակարգչի վրա փոխանցելու ֆունկցիան անջատելու համար կամ պետք է անջատեք 4-րդ քայլում ներկայացված ֆունկցիան: Իսկ, եթե ցանկանում եք ընդհանրապես հրաժարվել այս ծառայությունից, ապա ջնջեք հավելվածը սմարթֆոնի միջից, կամ էլ ջնջեք այն ինտերնետ դիտարկչի վրայից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն