Chrome Radio Player հավելվածը նորից աշխատում է

Ամսաթիվ

Վերջերս ստանում էի բազմաթիվ նամակներ, որ չի աշխատում Google Chrome ինտերնետ դիտարկչի համար նախատեսված Chrome Radio Player հավելվածը: Պարզվում է, որ պատճառը Google Chrome-ի վերջին տարբերակն է: Այս տարբերակում Google-ի մասնագետները ինչ-որ բան փոխել են և մի շարք հավելվածներ այլևս չեն աշխատում: Խնդիրը հայտնաբերելուց հետո կարիք առաջացավ փոխել հավելվածի ներքին ֆունկցիոնալությունը և այն առայժմ աշխատում է նաև Chrome-ի նոր տարբերակների վրա: Chrome Radio Player հավելվածի նոր տարբերակը տեղադրվում է ավտոմատ: Անհրաժեշտ է ընդամենը փակել և նորից բացել Google Chrome դիտարկիչը: Եթե ուզում եք համոզվել, որ օգտագործում եք նոր տարբերակը, ապա այցելեք chrome://extension բաժինը և ստուգեք հավելվածի տարբերակը: Այն պետք է լինի 3.4 կամ ավելի բարձր:



Հիշեցնեմ, որ հավելվածի միջոցով հնարավոր է լսել հայկական և ռուսական օնլայն ռադիոկայանները անմիջապես ինտերնետ դիտարկչում և միաժամանակ այցելել ինտերնետային կայքեր: Հավելվածից օգտվելու համար բավական է ընդամենը սեղմել դիտարկչի վերևի անկյունում գտնվող կոճակը և ընտրել ռադիոկայանը: Եթե նախկինում չեք օգտվել այս հավելվածից, ապա կարող եք սեղմել ներքևի կոճակը և տեղադրել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն