Counter.am հայկական կայքերի ինտերնետային հաշվիչը դարձավ մեկ տարեկան

Ամսաթիվ


Արդեն մեկ տարի է ինչ գործարկվել է Counter.am կայքը, որը իրենից ներկայացնում է կայքերի ինտերնետային հաշվիչ և վիճակագրության ծառայություն։ Տվյալ պահին counter.am-ում գրանցված են ավելի քան 110 հայկական կայքեր, որոնք դասավորված են ըստ համապատասխան բաժինների։ Counter.am-ը հասանելի է երեք լեզուներով (անգլերեն, ռուսերեն և հայերեն) և ունի բավականին պարզ ինտերֆեյս։
Կայքերի վիճակագրությունն ու վերլուծությունը կարևոր մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս թե՛ կայքի աշխատակազմին, թե՛ այցելուներին և թե՛ գովազդատուներին ստանալ հավաստի և ստույգ տեղեկատվություն իրենց հետաքրքրող կայքերի վերաբերյալ: Այս նպատակով մեկ տարի առաջ հիմնադրվեց Counter.am հայկական ռեյթինգային կայքը: Այն բազմակողմանի տվյալների համակարգ է, որը հավաքում և վերլուծում է տեղեկատվություն Ձեր կայքի այցելուների մասին և ներկայացնում ընդհանուր վարկանիշը:



Counter.am-ը իր մեջ ներառում է ոչ միայն լրատվական, այլ նաև կրթական, ֆինանսական, մշակութային, ժամանցային կայքեր, անձնական բլոգներ, կայքեր երեխաների մասին և այլն, որոնք դասակարգվում են համապատասխան բաժիններով: Կայքում մանրամասնորեն ներկայացվում է վեբ կայքերի օրական, շաբաթական և ամսեկան այցելությունների քանակը: Որակական վիճակագրության վերլուծությունը անհրաժեշտ է կայքի գործունեության համար:


Counter.am կայքի օգնությամբ կարող եք թվերով ու գրաֆիկներով վերլուծել Ձեր կայքի վիճակագրական տվյալները և իմանալ Ձեր կայքի օրական, շաբաթական կամ ամսական այցելությունների կամ էջադիտումների քանակը։ Կայքում կարող եք տեսնել նաև այցելուների ինտերնետ դիտարկիչների տարբերակները, էկրանի չափսերը, օպերացիոն համակարգերը, որոնողական համակարգերի բառերը, այցելությունների սկզբնաղբյուրները և այլ տվյալներ։ Վիճակագրական տվյալները թարմացվում են կես ժամը մեկ։ Տարբեր և գեղեցիկ հաշվիչներ, որոնք հեշտությամբ կինտեգրվեն ցանկացած դիզայնի: Գրանցումն ու մասնակցությունը անվճար է և հեշտ, քան երբևէ: Counter.am – հաշվիր հայերեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն